ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

Հոկտեմբերի 19, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:30-ին, Հայաստանի կինոգործիչների միությունում (Վարդանանց 18), որտեղ անցկացվելու են նաև մրցութային ծրագրերը: «Ռետրոսպեկտիվ» հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «ԹՈՒՄՈ» կենտրոնում։

Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնը նշում է իր հիմնադրման 15-ամյակը. այն նվիրված է Հայկական անիմացիայի 85 և Հայ կինոյի 100-ամյակներին:

2009 թվականից անցկացվող «ՌեԱնիմանիա» փառատոնը սկիզբ է դրել Հայաստանում անիմացիոն կինոարվեստի զարգացմանը։ Փառատոնը հիմնադրել է երգիծանկարիչ, գեղանկարիչ և մուլտիպլիկատոր Վրեժ Քասունին: Որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենամեծ անիմացիոն իրադարձություն՝ «ՌեԱնիմանիան» տարեկան ցուցադրում է ավելի քան 400 ֆիլմ և ներգրավում է շուրջ 10.000 հանդիսատեսի, հյուրերի և մասնակիցների ամբողջ աշխարհից: Այս ցուցանիշը տարեցտարի շարունակում է աճել:

Փառատոնի նպատակն է նպաստել հայկական անիմացիայի զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաև հայ մասնագետների համար փորձի փոխանակման, միջազգային կապեր ձեռք բերելու և սեփական նախագծերը կյանքի կոչելու հնարավորությունների հարթակի ստեղծմանը։

Փառատոնն այս ուղղությամբ առաջին քայլերը կատարել է դեռևս 2010 թվականին՝ ստեղծելով «MarAni» անիմացիոն շուկայի հարթակը։ Որոշակի դադարից հետո, «ՌեԱնիմանիա» 15-րդ հոբելյանական փառատոնին կից կրկին կգործարկվի «MarAni» հարթակը՝ կատարելագործված և նոր ձևաչափով։

«MarAni» հարթակի շրջանակում հոկտեմբերի 27-ին և 28-ին «ԹՈՒՄՈ» կենտրոնում (Երևան, Հալաբյան 16) կանցկացվեն վարպետաց դասեր, աշխատարաններ, պանելային քննարկումներ՝ միջազգային լավագույն մասնագետների մասնակցությամբ. կխոսվի վիզուալ էֆեկտներից, AI, VR կիրառությունից, անիմացիայում դերասանական հմտություններից և այլն։ Հարթակը հյուրընկալելու է Դիսնեյից, «Սարդ մարդը» ֆիլմում աշխատած պրոֆեսիոնալների և այլ աշխարհահռչակ դեմքերի։ Զուգահեռ գործելու է համարտադրության (coproduction) հարթակը, որտեղ հայ անիմատորները միջազգային համարտադրողներին կներկայացնեն իրենց նախագծերը: Կքննարկվեն համագործակցության հնարավոր ուղիները, որով հիմք կդրվեն համատեղ արտադրությունների կազմակերպմանն ու իրականացմանը:

Փառատոնի ամբողջական ծրագիրը հասանելի է պաշտոնական կայքում՝ https://reanimania.com/:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…