ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ

Հոկտեմբերի 19, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ:

Համաձայն հիմնավորման՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հանդիսանում է Հայաստանի մշակութային առաջատար թատերախմբերից մեկը, որն իր գործունեությամբ նպաստում է ոչ տիկնիկային արվեստի և գեղագիտական դաստիրակության զարգացմանը:

Ավելի քան ութ տասնամյա գործունեության ընթացքում թատրոնը հայ երեխաների համար ներկայացրել տիկնիկային արվեստը՝ նպաստելով դրա տարածմանը : Թատրոնում մշտապես ներկայացված են հայ և համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունները: Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել է ավելի քան 435 ներկայացում, որին ներկա է եղել ավելի քան 5.000.000 հանդիսատես։

Թատրոնն հանդիսատեսին ներկայանում է տիկնիկային արվեստի բոլոր ժանրերով՝ ձեռնոցային, խամաճիկային, ձողիկավոր, պլանշետային, տանտամարեսկոներ, մամոլենգեներ, մանեկեններ, ստվերային տիկնիկներ։ Թատրոնի ակտիվ խաղացանկում ներկա պահին ավելի քան 40 ներկայացում կա:

Թատրոնը նաև ակտիվ շրջա­գայում է՝ հյուրախաղային գործունեություն ծավալելով արտերկրում և ՀՀ մարզերում: Թատրոնը մասնակցել է մոտ 100 միջազգային փառատոների, մասնավորապես՝ ԱՄՆ, Կանադա, Կոստա Ռիկա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան, Չեխիա, Սերբիա, Հունգարիա, Լիտվա, Ռումինիա, Բելոռուս, Մոլդովա, Վրաստան, Ղազախստան, ԱՄԷ, Լիբանան, Եգիպտոս, Սիրիա, Թունիս, Իրան, Հնդկաստան, Թաիլանդ, Բահրեյն՝ արժանանալով տարբեր մրցանակների ու դիպլոմների, այդ թվում` ամենահեղինակավոր փառատոներում («Չեխովյան», «Ոսկե դիմակ» և այլք):

Թատրոնի գործունեությունը և հարուստ փորձը հիմք են հանդիսացել մարզերում տիկնիկային թատերախմբերի ձևավորման համար, որոնց մշտապես ցուցաբերվում է մասնագիտական աջակցություն՝ մասնագիտական վերապատրաստումների միջոցով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)