ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել է բակալավրիատի 2024-2025 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Հոկտեմբերի 20, 2023
Պաշտոնական

Կառավարությունը հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2024-2025 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը: Մասնավորապես՝ դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար կապահովվեն ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն երկու ընդունելության քննության հանձնում: Արդյունքում՝ դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:

Նախագիծը ներկայացնելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների՝ 2024-2025 ուստարվա դիմորդները ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ. առաջին փուլի դիմումների հայտագրումը ներառում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածը և տվյալ տարվա հունվարին հանձնվող միասնական քննությունները:

Նախորդ՝ 2023-2024 ուսումնական տարվա համար նախատեսված ցանկի համեմատ, նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝

  • Երևանի պետական համալսարանի «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» կրթական ծրագրերը հանվել են ցանկից. որպես առանձին մասնագիտություններ՝ դրանք ներառված են «Ֆիզիկա» ընդհանրական մասնագիտության շրջանակում: Ցանկը լրացվել է նոր՝ «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ: Այս փոփոխությունները պայմանավորված են Երևանի պետական համալսարանում իրականացվող բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների, կրթական ծրագրերի խոշորացման, արդիականացման գործընթացներով:

Միաժամանակ, Երևանի պետական համալսարանում «Ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա» մասնագիտությունների համար նախատեսվող քննությունների շարքում չի ընդգրկվել «Անգլերեն» քննությունը՝ որպես կամընտրական քննություն, ամրագրվել են միայն «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների քննությունները:

Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի ընդունելության քննություններում ևս կատարվել են փոփոխություններ՝ «Հայոց լեզվի» քննությունը սահմանվել է պարտադիր, «Հայոց պատմության» և «Օտար լեզվի» քննությունները՝ կամընտրական: Պահպանելով նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանմամբ և միևնույն մուտքային պահանջների համապատասխանության սկզբունքը՝ նույն փոփոխությունները կատարվել են նաև բոլոր բուհերի «Միջազգային հարաբերություններ» մասնագիտություն ունեցող կրթական ծրագրերի քննություններում:

  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտությունների ցանկում ներառվել են նոր՝ «Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաներ» և «Ավիատիեզերական ճարտարագիտություն» կրթական ծրագրերը` համապատասխանաբար «Տեղեկատվական անվտանգություն» և «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» շրջանակում։
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2024-2025 ուստարվա ընդունելության բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի (առկա և հեռակա ուսուցման) մասնագիտությունների ցանկում «Ագրոնոմիա», «Անասնաբուծություն» և «Անասնաբուժություն» մասնագիտություններով ընդունվելու համար «Մաթեմատիկան»՝ որպես պարտադիր մրցութային առարկա, փոխարինվել է «Կենսաբանություն» առարկայով: Հաշվի առնելով «Ճշգրիտ գյուղատնտեսություն» և «Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր» կրթական ծրագրերով սովորողների համար «Անգլերեն», իսկ «Սննդամթերքի անվտանգություն» կրթական ծրագրով սովորողների համար՝ «Քիմիա» առարկայի իմացության կարևորությունը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առկա և հեռակա ուսուցման ձևերի որոշ կրթական ծրագրերի ընդունելության քննությունների ցանկում կատարվել են փոփոխություններ, մասնավորապես՝ «Ագրոէկոլոգիա», «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա», «Բույսերի պաշտպանություն», «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա», «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա», «Անտառային տնտեսություն և բնակավայրի կանաչապատում», «Անասնաբուժություն» կրթական ծրագրերի ընդունելության քննությունները փոխարինվել են «Կենսաբանություն», «Ֆիզիկա» կամ «Քիմիա» առարկաներով:

Նշենք, որ ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» ամրագրված սկզբունքներն ու նախանշված թիրախները հաշվի առնելով՝ 2025-2026 ուստարվանից նախատեսվում է բուհերի ուղղվածությանը չհամապատասխանող մասնագիտություններ չնախատեսել՝ պայմանավորված նաև ըստ ուղղությունների բուհերի (այդ թվում՝ գիտական կազմակերպությունների հետ), նրանցում ուսուցանվող մասնագիտությունների խոշորացման ու կոնսոլիդացիայի գործընթացի հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)