ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի և Արագածոտնի մարզեր, շրջել հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Արաքսիա Սվաջյանի առաջին կանգառը Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարանն էր, որտեղ տնօրեն Մամիկոն Շահբազյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջել է լսարաններով, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, զրուցել սովորողների և մանկավարժների հետ: Նաիրիի արհեստագործական ուսումնարանը 97 սովորող ունի, նրանցից երկուսը Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողներ են, որոնք իրենց ուսումը շարունակում են վարսավիրական և խոհարարական գործ մասնագիտություններով: Ուսումնարանը մասնագետներ է պատրաստում նաև տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում մասնագիտությամբ: 2023/24 ուսումնական տարում Նաիրիի արհեստագործական պետական ուսումնարան է ընդունվել 35 սովորող ինչպես Եղվարդից, այնպես էլ հարակից մյուս բնակավայրերից: Նախարարի տեղակալը մտահոգիչ է համարել սովորողների թվի ոչ բավարար քանակը ու նաև որպես առաջնային խնդիր` արձանագրել գույք-շենքային պայմանները:
Արաքսիա Սվաջյանը շրջել է լսարաններով, հետևել մասնագիտական առարկաների դասապրոցեսին, հետաքրքրվել, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն սովորողները ստացած կրթությունից և արդյոք դա բավարար համարո՞ւմ են՝ հետագայում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու տեսանկյունից: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է պրակտիկ գիտելիքների ստացումը՝ ժամանակակից կրթության չափանիշների բավարարման առումով:
Նախարարի տեղակալի հաջորդ կանգառը Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցն էր, որտեղ նա նախ հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ապա դպրոցի տնօրեն Համեստ Մելիքյանի ուղեկցությամբ ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին և հանդիպել ուսուցչական կազմի հետ:
Համեստ Մելիքյանի տեղեկացմամբ՝ Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի մանկավարժներից 11-ը մասնակցել են կամավոր ատեստավորմանը և գրանցել բավականին բարձր արդյունքներ: Ի դեպ, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Թամարա Սիմոնյանին ԿԳՄՍ նախարարության կողմից օրերս որակավորման 4-րդ տարակարգ է շնորհվել, իսկ 2021 թվականին նա կամավոր ատեստավորումը հաղթահարել է 100 տոկոս արդյունքով: Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի ևս երկու ուսուցիչներ ունեն տարակարգեր: Նախարարի տեղակալի հետ հանդիպմանը ուսուցիչները բարձրացրել են տարակարգի շնորհման կարգի հետ կապված որոշ հարցեր, որոնք վերաբերել են, մասնավորապես, ներկայացվող փաթեթի պահանջների հետ: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ տարակարգի շնորհման կարգը վերանայվում է, ինչը նաև փաստաթղթավորման պահանջի ծավալի նվազում կենթադրի: «Այդուհանդերձ, ուսուցիչների մանկավարժական կարողությունները գնահատելու համար անհրաժեշտ են բավականաչափ նյութեր՝ դասալսման արձանագրությունների, դասի պլաններ և այլնի հետ կապված»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում իր մասնագիտական գործունեությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեկ ուսուցիչ: Արաքսիա Սվաջյանը վերջինիս հորդորել է գրանցվել ՀՀ մարզեր ուսուցիչների գործուղման համակարգում, ինչի շնորհիվ նա 30 տոկոս հավելավճար ստանալու հնարավորություն կունենա:
Ուսուցիչների կողմից բարձրացված մյուս հարցը վերաբերել է գրավոր աշխատանքների համար դպրոցների կողմից տրամադրվող լրավճարներին: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ երբևէ որևէ նախկին ֆինանսավորման կարգում այսպիսի բաղադրիչ նախատեսված չի եղել, և գրավոր աշխատանքների համար տրվող վճարները դպրոցի ներսում կայացվող որոշումներ են. յուրաքանչյուր դպրոց իրավասու է քննարկել ու այն պահպանել։ Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ շեշտել է՝ դպրոցներն ինչպես որ իրականացնում էին այս գործընթացը, կարող են նույն կերպ այն շարունակել: Նա նաև պարզաբանել է, որ սեպտեմբերից ուժի մեջ մտած դպրոցների ֆինանսավորման նոր մոդելը դպրոցների գործունեության համար բարելավումներ է ապահովում:
Արաքսիա Սվաջյանի վերջին կանգառն Արագածոտնի մարզի Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարանն էր: Նախարարի տեղակալը տնօրեն Հարություն Ճանճապանյանի ուղեկցությամբ շրջել է լսարաններով, ծանոթացել ուսումնարանի շենքային պայմաններին, ուսումնասիրել սովորողների ուսումնառության պայմանները:
Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարանը շուրջ 120 սովորող ունի՝ խոհարարական գործ, ոսկերչություն և կարուձև մասնագիտություններով:
Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ՄԿՈՒ ոլորտի զարգացման ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները, խոսել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին ուսումնական-աշխատանքային գործընթացներում ինտեգրելու անհրաժեշտության մասին: Նա նաև նշել է, որ քոլեջների և ուսումնարանների հանրակրթական առարկաների ուսուցիչները ևս կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը և ստանալ աշխատավարձ՝ բարձր դրույքաչափով և հավելավճարով:
Նախարարի տեղակալի մարզային այցերը լինելու են շարունակական:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ