ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

Հոկտեմբերի 23, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագծի նպատակը գործող կարգում կամավոր ատեստավորման կազմակերպման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների հստակեցումն է, որոնք ենթակա են կարգավորման՝ գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

Մասնավորապես, ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած և 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած, բայց չատեստավորված ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցելու հաջորդ ատեստավորմանը և մինչև այդ աշխատանքի շարունակականության խնդիր չեն ունենա։

Այս կարգավորումը միջին մասնագիտական կրթություն ստացած ուսուցիչներին չի վերաբերի, քանի որ «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի պահանջը ատեստավորված համարվելն է, որի համար 60 տոկոս և ավելի արդյունք է պահանջվում:

Ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսվում է դրույքաչափի փոփոխություն՝ այն սահմանելով 200 հազար դրամ: Նշված դրույթը կտարածվի նաև նախորդ տարիներին ատեստավորմանը մասնակցած և այս արդյունքն արձանագրած ուսուցիչների վրա: Հավելենք, որ դրույքաչափի բարձրացումը կատարվում է անժամկետ, կարգի փոփոխության հաստատումից և ուժի մեջ մտնելուց հետո։

Համատեղությամբ աշխատող ուսուցիչների վճարման դրույթը ևս վերանայվել է՝ լավարկման սկզբունքով: Ինչպես հիմնական, այնպես էլ համատեղությամբ աշխատավայրում ուսուցիչը կունենա դրույքաչափի փոփոխություն և կստանա հավելավճար (ՆՄԿՈՒ ոլորտում համատեղությամբ աշխատելու դեպքում հանրակրթական առարկաների ժամերի վրա ևս հավելավճարները տարածվում են):

Հաստատությունների հիմնական առարկայացանկից դուրս էին մնացել առարկաներ, որոնք հարակից են որոշմամբ սահմանված առարկաներին և հիմնականում դասավանդվում են նույն մասնագետի կողմից։ Սահմանվում է, որ հավելավճարը տրվելու է դասավանդվող բոլոր առարկաների համար: Նախագծով առաջարկվում է «Բնագիտություն» առարկայից հետո ավելացնել «Բնություն» և «Իմ հայրենիքը», «Աշխարհագրություն» առարկայից հետո՝ «Հայաստանի աշխարհագրություն», իսկ «Ինֆորմատիկա» առարկայից հետո, տարրական դասարանից սկսած, «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները:

Առաջարկվող փոփոխություններով կկարգավորվեն նաև մի շարք ոչ միանշանակ մեկնաբանվող դրույթներ։

Մասնագիտական կառույցները, շահագրգիռ կազմակերպությունները և անձինք նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև 2023 թ․ նոյեմբերի 3-ը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)