ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հուշարձանների պահպանության օրը Ստեփանավանի հ.1 դպրոցում

Ապրիլի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Հուշարձանների պահպանության օրը հետաքրքիր ձևով անցավ Ստեփանավանի հ.1 դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար:

«Լոռի Բերդ» քաղաքատեղի պատմամշակութային արգելոցի աշխատակիցների և դպրոցի համատեղ պայմանավորվածությամբ երեխաները այցելեցին բերդաքաղաք: Բերդաքաղաքի պատմության վերաբերյալ նախօրոք տրված հարցաշարերով երեխաները պատրաստվել էին մրցույթի, որն անցավ հենց ամրոցի տարածքում: Մինչ մրցույթը երեխաները շրջեցին բերդաքաղաքի տարածքում, լսեցին մանրամասներ ամրոցի կառուցման վերաբերյալ: Երեխաները հրաշալի տպավորություններ ստացան ոչ միայն ամրոցի վեհաշուք պարիսպների փլատակներից, այլև Ձորագետի կիրճի հրաշագեղ տեսարանից և անկրկնելի բնությունից:

Հիշարժան այդ օրը երկար կմնա երեխաների հիշողության մեջ, որովհետև քաղաքատեղիի վերաբերյալ հետաքրքիր տեղեկատվությունից զատ, նրանք գեղագիտական հաճույք ստացան բնության հետ առնչվելուց, ինչպես նաև հայրենասիրության, հայրենաճանաչության լավագույն դաս ստացան: Ուրախ երգերը, խաղերը էլ ավելի ամբողջացրին միջոցառումը:

Հավելենք նաև, որ քայլարշավը, որը որը ձգվեց դպրոցից մինչև բերդաքաղաք՝ յուրօրինակ ուխտագնացություն էր՝ նվիրված Ապրիլյան քառօրյայի հերոսներին: Այդ գաղափարի հաստատումն էր ողջ ճանապարհին հնչող հայրենասիրական, պատերազմական երգերի կատարումները:

Միջոցառումը համատեղ աշխատանք էր համագործակցության լավ օրինակ:

  • Վիքինախագծերը որպես փոքրիկ հետազոտողներ դաստիարակելու գործիք

    Թեմայի հեղինակ՝ Արևիկ Ոսկանյան

    Վիքինախագծերը (Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք և այլն) ազատ հասանելի և խմբագրվող հարթակներ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին ակտիվորեն մասնակցել տեղեկատվության ստեղծման և տարածման գործընթացին: Դրանք խթանում են քննադատական մտածողությունը, հետազոտական…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…