ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները հոկտեմբերի 25-27-ը Երևանում կմասնակցեն կարողությունների զարգացման եռօրյա դասընթացին:
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» խորագիրը կրող դասընթացին 22 աշակերտ է մասնակցում ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից: Այն կազմակերպել է ԿԳՄՍ նախարարությունը՝ «ՓԻ-ԷՅՉ ինթերնեշնլ» (Փրոջեքթ Հարմոնի) կազմակերպության հետ համատեղ:
Դասընթացի մեկնարկին ընդառաջ՝ մասնակիցների հետ հանդիպել և նրանց ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով աշակերտական խորհրդի դերակատարությունը կրթական համակարգի արդիականացման համատեքստում:
«Ձեզ հետ շփումն ուժ և էներգիա է փոխանցում մեզ՝ խնդիրների լուծման ուղղությամբ ակտիվ աշխատելու, կրթական համակարգն ավելի արդյունավետ դարձնելու առումով: Այդ գործընթացում շատ ենք կարևորում ձեր՝ շահակից ամենակարևոր խմբերից մեկի դերը: Դուք ներկայացնում եք մեր երկրի աշակերտների ձայնը. շատ կարևոր է, որ համառորեն հետամուտ լինեք խնդիրների լուծմանը, ձեզ մտահոգող հարցերի բարձրաձայնմանը, որոնք ինքներդ եք նկատում և լսում ձեր դասընկերներից, հասակակիցներից»,- նշել է Արաքսիա Սվաջյանը և խորհրդի մասնակիցներին հորդորել ակտիվ լինել:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ աշակերտների կողմից ստացված ազդակները ոլորտի պատասխանատուներին ուղղորդելու են արագ արձագանքման և խնդիրների լուծման տեսանկյունից. «Վստահ եմ՝ սա ձեզ համար շատ մեծ փորձառություն է՝ որպես առաջնորդներ ձևավորվելու և զարգանալու համար,- նշել է նախարարի տեղակալը և շարունակել,- Դուք պաշտպանում եք ոչ միայն ձեր անձի, այլև աշակերտական համայնքի իրավունքները: Հետևաբար, շատ կարևոր է, որ գիտակցեք այն պատասխանատվությունն ու պարտականությունները, որոնք ունեք որպես սովորողներ: Հիմա մենք կրթական բարեփոխումների շրջափուլում ենք, ու եթե դուք դպրոցներում որևէ դրական փոփոխություն նկատեք ու այդ մասին բարձրաձայնեք, մեզ ուժ և հավատ կտաք, որ ընթանում ենք ճիշտ ճանապարհով: Նույն կերպ՝ կարևոր է առողջ քննադատությունը, ուստի խնդրում եմ շատ ուշադիր լինել և նկատել դպրոցի ու ձեր հասակակիցների առաջնային խնդիրները»:
Արաքսիա Սվաջյանը նաև շնորհակալություն է հայտնել «ՓԻ-ԷՅՉ ինթերնեշնլ» /Փրոջեքթ Հարմոնի/ կազմակերպության գործընկերներին՝ նմանօրինակ դասընթացի նախաձեռնման համար և ընդգծել աշակերտների կարողությունների, վերլուծական և համագործակցային հմտությունների զարգացման կարևորությունը: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ դասընթացը կնպաստի նաև մասնակիցների անձնային հատկանիշների զարգացմանը:
PH International-ի հայկական մասնաճյուղի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանի խոսքով՝ դասընթացը կազմակերպվել է՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի դերը ևս մեկ անգամ արժևորելու և կարևորելու նպատակով:
«Գիտակցում ենք, որ ձևավորվել է հանրապետական նշանակության շատ կարևոր կառույց, և դուք մեր մեծ գործի շատ կարևոր մասն եք: Դուք ձեր համայնքների պատվիրակներն ենք, իսկ մենք այս ծրագրի ու մեր մասնագիտական ներուժի շրջանակում պետք է աջակցենք, որ դուք ավելի գործուն, կենսունակ և արդյունավետ խումբ դառնանք: Հուսով ենք՝ սա լինելու է գիտելիքի, հմտությունների փոխանակման բաց և ազատ հարթակ: Երիտասարդները մեր երկրի զարգացման հենարանն են, այնպես որ պետք է հենվենք մեկս մյուսի վրա և նմանօրինակ հանդիպումները դարձնենք շարունակական»,- նշել է Մարիամ Մարտիրոսյանը:
Կարողությունների զարգացման դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու է հավաստագիր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ