«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում տեղադրվել են հայ մուլտիպլիկացիոն ֆիլմերի հիմնադիր Լև Ատամանովի և մեծանուն անիմատոր, նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը։
Անվանական հուշաստղերի բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Վալենտին Պոդպոմոգովի հարազատները, արվեստագետներ և մտավորականներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել իրականացրած կարևոր աշխատանքի համար:
«2023 թ. հոբելյանական տարի է. մենք նշում ենք հայ կինոյի 100, հայկական անիմացիայի 85, «ՌեԱնիմանիա» միջազգային կինոփառատոնի 15 և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 20-ամյակները: Սա խոսում է նոր ժամանակների, կենսունակ և ոլորտները զարգացնող ավանդույթների մասին: Անչափ կարևոր է, որ այդ նոր ավանդույթները և արդի ժամանակների շունչն ու զարգացումը արժևորելով՝ մենք նաև հիշում ու գնահատում ենք այն հիմքերն ու փորձառությունը, որ մեզ առաջ գնալու հնարավորություններ է տվել: Այս արարողությանը մասնակցում ենք՝ նշանավորելու ժամանակների միջև կապը, ապահովելու ավանդույթների շարունակականությունն ու հեռանկարները: Այդ իմաստով խորհրդանշական է, որ «ՌեԱնիմանիա» միջազգային կինոփառատոնի շրջանակում բացվում են Լև Ատամանովի և Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը: Անգնահատելի են նրանց ավանդն ու ներդրումը հայ մուլտիպլիկացիայի հիմնադրման և զարգացման գործում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հայտնելով նախարարության պատրաստակամությունը՝ շարունակաբար աջակցելու ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ հայկական անիմացիայի պատմությունը վերհանելու ու ներկայացնելու տեսանկյունից հուշաստղերի բացումը նշանակալի իրադարձություն է. «Այսկերպ մենք հավերժացնում ենք վարպետների անունները և նրանց ճանաչելի դարձնում ոչ միայն մեր հայրենակիցների և քաղաքի բնակիչների, այլև քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկներին շրջանում։ Լև Ատամանովն ու Վալենտին Պոդպոմոգովը հայկական անիմացիայի հիմնադիրներն են, ու եթե չլինեին նրանք, մենք այսօր չէինք ունենա այսօրվա անիմացիան։ Գուցե տարօրինակ թվա, բայց ամեն երկիր չէ, որ ունի անիմացիոն պատմություն, իսկ մենք ունենք, այն էլ՝ 85-ամյա, և դա հենց այս մարդկանց շնորհիվ»։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը նշել է. «Շատ ուրախ եմ, որ այս հոբելյանական տարում՝ Հայ կինոյի 100-ամյակի, հայկական անիմացիայի 85-ամյակի և «ՌեԱնիմանիա» անիմացիոն միջազգային կինոփառատոնի 15-ամյակի շրջանակում բացվեցին երկու կարևոր արվեստագետների հուշաստղերը։ Նրանք այն մարդիկ են, որոնք հաստատել են իրենց անգնահատելի դերն ու նշանակությունը ոլորտի կայացման և անիմացիոն ժառանգության հարստացման գործում»։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանի հավելմամբ՝ խորհրդանշական է, որ հայկական անիմացիայի ակունքներում կանգնած մարդկանց հուշաստղերը բացվեցին այս հոբելյանական տարում. «Նրանք հենց հայկական անիմացիայի հիմնադիրներն են, որոնց թողած ժառանգությամբ մենք հպարտանում ենք։ Հայաստանի ազգային կինոկենտրոնն արդեն տևական ժամանակ վերականգնում է նաև այս վարպետների անիմացիոն ֆիլմերը, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, թե անիմացիոն ինչպիսի պատմություն ունենք, ինչ դեր ունի հայկական անիմացիան միջազգային անիմացիոն կինոյի ոլորտում»։
Նշենք, որ «ՌեԱանիմանիա» փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, իրականացվում է ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ի կողմից:
Փառատոնն ունի հատուկ հայկական անիմացիոն ֆիլմերին նվիրված հատված՝ «Ռետրոսպեկտիվ» ցուցադրությունները, որոնք այս տարի նվիրված են հայ անիմացիոն արվեստի լեգենդներից վեցին՝ Լև Ատամանովին, Վալենտին Պոտպոմոգովին, Ռաֆայել Բաբայանին, Ստեփան Անդրանիկյանին, Ռոբերտ Սահակյանցին և Յուրա Մուրադյանին։
Բոլոր ցուցադրությունները լինելու են «ԹՈՒՄՈ» կենտրոնում (Հալաբյան 16) ժամը՝ 16:00-17:00: Ստորև ցուցադրությունների ժամանակացույցը.
Յուրաքանչյուր ֆիլմի դիտումից հետո լինելու է քննարկում, որը վարելու է արվեստաբան Անի Սարդարյանը:
«ԹՈՒՄՈ» կենտրոնում ցուցադրությունների մուտքն ազատ է։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ