ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարությունը սահմանել է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները

Հոկտեմբերի 27, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում սահմանել է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները՝ «ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման համար:

Այն իրականացվում է ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով ամրագրված 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, ժամկետները, ծավալները և պետական գնումների կազմակերպման համար գործող օրենսդրությունը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու որոշակի առանձնահատկություններ, որոնք թույլ կտան ավելի պարզ և գրավիչ դարձնել մրցութային գործընթացը մասնակից շինարարական ընկերությունների համար՝ միաժամանակ ապահովելով պատվիրատուի համար անհրաժեշտ երաշխիքները: Այսպիսով՝ նախատեսվում է, որ կապալառուն է ապահովում նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման աշխատանքների կատարումը, ինչը թույլ կտա խնայել ժամանակը, որը գործող օրենսդրությամբ կծախսվեր տեղակապման համար հայտարարվող մրցույթի, տեղակապման աշխատանքների համար:

Տեղակապումն իրականացնող անձի ընտրությունը համաձայնեցվելու է կապալային աշխատանքների պատվիրատուի հետ: Առանձնահատկություններ են սահմանվում հայտի, պայմանագրի և որակավորման ապահովման չափի մասով: Մասնավորապես՝ հայտի և պայմանագրի ապահովման չափը հաշվարկվելու է հրավերով տրված օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված գնից՝ ընդ որում սույն պարբերությամբ նախատեսված գները մասնակցի կողմից գնային առաջարկ ներկայացնելու համար համարվում են կողմնորոշիչ, իսկ որակավորման ապահովման չափը կախված է լինելու ընտրված մասնակցի նախորդող 5 տարիների համախառն եկամուտների հանրագումարից:

Ընդ որում, որքան շատ կլինի եկամուտը, այնքան քիչ որակավորման ապահովում կվճարի մասնակիցը: Նախատեսվում է նաև պահպանել ենթակապալի ինստիտուտը, սակայն սահմանվում են որոշակի սահմանափակումներ, օրինակ՝ ենթակապալով կարող է իրականացվել շինարարական աշխատանքների ոչ ավելի, քան 30 %-ը: Ընդհանուր առմամբ, որոշմամբ նախատեսվել է մոտեցում՝ մասնակիցների կողմից ներկայացվող հայտերի գնահատման, որակավորման ապահովման գործընթացում գործածվում է մասնակցի համախառն եկամուտի հետ կապելու տրամաբանությունը: Տարանջատվում է նաև մասնակցից պահանջվող փաստաթղթերի կազմը Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտի հանդիսացող մասնակիցների համար:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակում, ներկայացվել են մի շարք առաջարկություններ: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ընդունված որոշումը Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների շինարարությունը մինչև 2026 թվականը ավարտին հասցնելու համատեքստում:

«2024-2026 թվականներն այդ տեսանկյունից շատ կարևոր նշանակություն են ունենալու: Մենք պետք է սկսենք և ավարտենք թվով 170 դպրոցի շինարարություն: Բայց սա դեռ ամբողջը չէ, մենք Երևանին վերաբերող մի քանի դպրոցների վերաբերյալ նույնպես պետք է որոշում կայացնենք առաջիկա օրերի ընթացքում, ինչի արդյունքում այդ թիվը կավելանա մոտավորապես 10-12 –ով, դպրոցների նոր շինարարություններ, որոնք արժեքով ամենայն հավանականությամբ գերազանցելու են 400 մլրդ դրամը»,- ասել է փոխվարչապետը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս կարևորել է ընդունված որոշումը՝ ընդգծելով, որ այն կարող է էական ազդեցություն ունենալ կապիտալ ծախսերի կատարման տեմպի և որակի տեսանկյունից, որը պետական բյուջեի պլանավորման և իրականացման ընթացքում, ըստ նախարարի, հանդիսանում է ամենամեծ խնդիրներից մեկը. «Կարծում եմ՝ այս որոշումները կարող են էապես բարելավել իրավիճակը նաև այս տեսանկյունից, հատկապես, որ հաջորդ տարվա բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված կապիտալ ծախսերի բյուջեն կազմում է ավելի քան 100 մլրդ, և դրա գերակշիռ մասը հենց դպրոցաշինական ծրագրերի համար է: Բացի այդ, մեր ընդունած որոշումները վերաբերում են շուրջ 100 հազար երեխաների, որոնց համար ստեղծում ենք կրթությունը ստանալու անվտանգ, հարմարավետ և ժամանակակից պայմաններ: Առավել քան կարևոր է, որ դրանք իրականացնենք ժամանակին և պատշաճ որակով»:

ԿԳՄՍ նախարարը նշել է՝ 2024 թվականի համար աշխատանքներ են նախատեսված 234 ուսումնական հաստատություններում (159 դպրոց, 75 կրթահամալիր) և 283 մանկապարտեզներում: Ժաննա Անդրեասյանը նաև շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ բավականին մեծ ծավալի աշխատանքը ներդաշնակ իրականացնելու համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)