ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ֆրանսիայի մշակույթի նախարարը հանդիպել է հայաստանյան մշակութային ժառանգության կազմակերպությունների ղեկավարների հետ

Հոկտեմբերի 27, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը հոկտեմբերի 26-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի «Արխիվի» սրահում հանդիպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մշակութային ժառանգության ոլորտի կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ֆրանսիական կողմից՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը, ALIPH ասոցիացիայի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդը:

Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Հանդիպման ընթացքում կազմակերպության ղեկավարները ներկայացրել են իրենց կառույցների գործունեությունը, մշակութային ժառանգության պահպանության ոլորտում իրականացվող և նախանշված հայ-ֆրանսիական համագործակցությանն ուղղված նախագծերը: Կազմակերպության ղեկավարները հանգամանորեն խոսել են ֆրանսիական տարբեր կառույցների հետ փոխգործակցության ծրագրերի, ցուցահանդեսների կազմակերպման, գրադարանային ոլորտի փոխհամագործակցության, համատեղ հնագիտական պեղումների, մշակութային արժեքների պահպանության, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի մասին:

Ֆրանսիական գործընկեր կառույցների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնել համագործակցությունը՝ առանցքային համարելով գործակցությունը՝ մշակութային ժառանգության պահպանման հարցում: Այս համատեքստում նշվել է, որ Ֆրանսիայի կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով ALIPH ասոցիացիան արբանյակային տարբեր պատկերներ, լուսանկարներ է նույնականացրել, և արդեն ձևավորվել է Լեռնային Ղարաբաղում մնացած ժառանգության տվյալների բազան:

Ֆրանսիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ցուցադրությունների սրահում բացվել է Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին նվիրված ժամանակավոր ցուցադրություն։ Հյուրերը շրջել են ցուցադրության սրահում, ծանոթացել Միսաք Մանուշյանի անձնական արխիվային նյութերին. նոթատետրեր, բանաստեղծությունների ժողովածուներ, անձնական և պաշտոնական նամակներից նմուշներ, ձեռագրեր։

Ցուցադրության մեջ ներկայացված են նաև ֆրանսահայ և ֆրանսիական մամուլից էջեր, որոնք նվիրված են Մանուշյանի գործունեությանն ու հիշատակին, ինչպես նաև՝ մարտական ընկերների կողմից հերոսին ձոնված «Փարիզի պատերի վրա» գիրքը։

Նշենք, որ ցուցահանդեսի նյութերը Գրականության և արվեստի թանգարանում պահվող Միսաք Մանուշյանի անձնական արխիվից են:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…