ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բացառիկ գրական հանդիպում՝ հանրաճանաչ գրող Ալեքսանտր Նաժժարի հետ

Հոկտեմբերի 30, 2023
Սփյուռքի լրատու

Բացում Մեսրոպեան վարժարանի 85-ամեակի ձեռնարկներուն

Մեսրոպեան վարժարանի երկրորդականի աշակերտները մեծ բախտաւորութիւնը ունեցան ընդունելու անուանի գրող Ալեքսանտր Նաժժարը 10 Հոկտեմբեր, 2023-ին, «Գրական հանդիպումներ» ծրագիրի շրջանակին մէջ:

Աշակերտներուն կողմէ աւանդական աղուհացով դիմաւորումէն ետք, Մեսրոպեանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստ ողջունեց Նաժժարը որպէս իր սերունդի լաւագոյն ֆրանսախօս գրողներէն մէկը ամբողջ աշխարհի տարածքին, որ իր գործերով եւ գործունէութեամբ փայլուն կերպով կը համատեղէ համամարդկային խնդիրներու նկատմամբ ուշադրութիւնը ՝ հարազատ հայրենիքին՝ Լիբանանի մշակոյթը տարածելու առաքելութեան հետ:

Անդրադառնալէ ետք Լիբանանի դիմագրաւած տագնապներուն, պարոն Գալուստ ըսաւ. «Լիբանանի հայ քաղաքացիներուս համար իրավիճակը տագնապներով լեցուն է նաեւ այլ առումներով. հայ ժողովուրդը, ներառեալ մեր համայնքը եւ անոր մէջ՝ նաեւ մեր աշակերտները, վերջին շաբաթներուն ականատես դարձան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատահած այնպիսի իրադարձութիւններու, որոնք անջնջելի խոցեր պիտի յառաջացնեն բոլոր սերունդներու պատկանող մարդոց հոգիներուն մէջ: Այս դէպքերը չէին կրնար մեր մէջ չվերարծածել 1915-ի Հայկական ցեղասպանութեան յիշողութիւնները. անոնք չէին կրնար չվերյիշեցնել անցած դարու մեծագոյն ոճիրին մասին, որ առ այսօր կը մնայ անպատիժ եւ ոճրագործին կողմէ ուրացուած»:

Առ ի գնահատանք որպէս գրող, լրագրող, իրաւաբան եւ ֆրանսախօս աշխարհի մեծ գործիչ Նաժժարի գրական վաստակին, մտաւորականի անոր յանձնառութեան, աշխատասիրութեան ու արդար դատերու նկատմամբ նուիրուածութեան, պարոն Գալուստ Ալեքսանտր Նաժժարին շնորհեց Մեսորպեանի խորհրդանշանը:

Այս տաղանդաւոր գրողին այցը բացառիկ հնարաւորութիւն մըն էր անոր «Պատերազմի դպրոցը» ստեղծագործութեան խորքերը հասկնալու համար, ուր ան ուշագրաւ զգայնութեամբ կը պատկերէ իր անձնական փորձառութիւնը լիբանանեան քաղաքացիական պատերազմի պարունակին մէջ: Այս գիրքին մէջ Նաժժար կը պատմէ, թէ ինչպէս իրեն համար այս հակամարտութիւնը եղած է թէ մղձաւանջ, թէ «կեանքի դպրոց»։

Ալեքսանտր Նաժժարի այցը հնարաւորութիւն մըն էր խորանալու պատերազմի, պատմութեան և մարդու իրաւունքներու մասին աւելի խոր մտորումներու մէջ: Գրողը իր խօսքին մէջ անդրադարձաւ Լիբանանի և Արցախի ողբերգական հակամարտութիւններուն՝ ընդգծելով այս ճգնաժամերուն ընթացքին լռութեան մէջ տառապող մանուկներուն ձայն տալու կարեւորութիւնը։ Ան անդրադարձաւ նաեւ ժողովուրդներու իրաւունքներուն եւ ազատութիւններու ոտնահարման դիմաց մեծ տէրութիւններու լռութեան հարցին։

Մեսրոպեանի Ֆարաճեան հանդիսասրահին մէջ մթնոլորտը լեցուն էր խանդավառութեամբ, քանի որ աշակերտները հնարաւորութիւն ունեցան հեղինակին հարցումներ ուղղելու իր աշխատանքին, ստեղծագործական ընթացքին եւ հոգեհարազատ այլ հարցերու վերաբերեալ։

Աշակերտները, գերուած պարոն Նաժժարի խօսքերով ու պատմածներով, հնարաւորութիւն ունեցան հասկնալու գրականութեան ուժը՝ վկայութիւն տալու և շուքի մէջ գտնուողներուն ձայն տալու առումներով։ Այս եզակի փորձը ցնցող յիշեցում մըն էր պատերազմի ազդեցութեան բազմաթիւ երիտասարդներու կեանքին վրայ եւ խաղաղութիւնը պահպանելու անհրաժեշտութեան մասին:

Միջոցառումը պսակուեցաւ յաջողութեամբ եւ մեծ ազդեցութիւն ունեցաւ աշակերտներուն վրայ, որոնք խանդավառութեամբ ընդունեցին պարոն Ալեքսանտր Նաժժարի երեք արժէքաւոր խորհուրդները.

1. Մշակել անսասան սէր իրենց երկրին հանդէպ և կապուած մնալ իրենց արմատներուն՝ օրինակ վերցնելով այնպիսի հայտնի գործիչներէն, ինչպիսիք են Ժըպրան Խալիլ Ժըպրանը և Ամին Մաալուֆը:

2. Խթանել ֆրանսերէնը և ամբողջութեամբ օգտագործել Մեսորպեանի կողմէ առաջարկուող բացառիկ քառալեզուութիւնը՝ գիտակցելով, որ լեզուներու իմացութիւնը կարեւոր արժէք է որեւէ յաջողութեան համար:

3. Կարեւոր ժամանակ տրամադրել ընթերցանութեան, որ էական դեր կը խաղայ լեզուական հմտութիւններ ձեռք բերելու և անձնական և մասնագիտական ​​յաջողութիւններու հասնելու գործին մէջ:

Պարոն Նաժժար վերահաստատեց իր զօրակցութիւնը հայ ժողովուրդի պահանջատիրութեան եւ գործնական մասնակցութիւնը՝ ի խնդիր արդարութեան վերահաստատման:

Հանդիպումին ընթացքին Մեսրոպեանի աշակերտները կատարեցին «Պատերազմի դպրոցը» գիրքին մասին ներկայացում մը. ցուցադրուեցան նաեւ վաւերագրական տեսանիւթեր Լիբանանի քաղաքացիական պատերազմին, Պէյրութի նաւահանգիստի պայթիւնին եւ Արցախի վերջին իրադարձութիւններուն մասին:

Մեսրոպեան վարժարանի երկրորդական բաժնի պատասխանատու տիկին Հասնա Ապու Իլիաս երախտագիտութիւն յայտնեց պարոն Ալեքսանտր Նաժժարին՝ իր ոգեշնչող այցին եւ աշակերտներուն հետ իր աշխատանքը, իր կիրքն ու տեսլականը կիսելու համար:

Գրականութիւնը, ինչպէս կը վկայէ այս բացառիկ հանդիպումը, կը մնայ մեզ շրջապատող աշխարհը հասկնալու, ձայնազուրկներուն ձայն տալու, մտորումներու ու գործողութիւններու ոգեշնչման հզօր միջոց՝ այդպիսով մեզ վստահութեամբ առաջնորդելով Վերելքի Ուղիով:

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…