ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ֆրանսիայի պատվիրակությունն այցելել է «Թումո»

Հոկտեմբերի 30, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հայաստան այցի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է «ԹՈՒՄՈ» Երևան։

Ֆրանսիացի գործընկերներին ուղեկցել են ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը։

Այցելության կարևոր կանգառներից մեկը «ԹՈՒՄՈ»-ի եռաչափ սկանավորման բաժինն էր, որտեղ հյուրերը ծանոթացել են Հայաստանի և Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին:

Նախարարն ու պատվիրակության անդամները հանդիպել են նաև «ԹՈՒՄՈ»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանի, զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի և այլ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խոսել են «ԹՈՒՄՈ»-ի միջազգային ընդլայնման գործում արձանագրված հաջողությունների մասին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն