2017 թվականի ապրիլի 14-ին Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի համակարգչային կաբինետում կայացավ ՏՀՏ-ների կիրառմամբ դաս ռուսաց լեզվից՝ 7ա դասարանում: Դասն անցկացրեց ռուսաց լեզվի ուսուցչուհի Մայա Բաղդասարյանը: Դասի թեման էր` Պուշկինի՝ «Ձմեռային երեկո» և «Կալանավորը» ստեղծագործությունների համեմատություն:
Աշակերտները նախապես պատրաստել էին պաստառներ «Ձմեռային երեկո» թեմայով: Դասի ընթացքում աշակերտները կատարեցին հետաքրքիր համեմատություն այդ երկու ստեղծագործությունների միջև և դասի վերջում դիտեցին Ա.Ս. Պուշկինի «Կալանավորը» ուսուցանող տեսանյութը: