ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշնանային արձակուրդի պտուղները

Հոկտեմբերի 31, 2023
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 25-27-ը ՀՀԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարեց երկրորդ նիստը, որին մասնակցեց խորհրդի անդամ դպրոցի ընտրյալը՝ Հրաչյա Փարամազյանը:

- Օրակարգը հագեցած էր՝ թեմաները հետաքրքրական,- այսօրվա հանդիպումն այսպես սկսեց Հրաչյան.

· մասնակիցների ծանոթացում

  • ԱԽ առաքելության ու նպատակի արժևորում
  • թիմային աշխատանքի հմտությունների ձեռքբերում,
  • համագործակցային հմտությունների զարգացում
  • տարբեր թվային գործիքներից օգտվելու կարողությունների ձևավորում
  • ռեֆլեքսային հմտությունների զարգացում
  • հիմնախնդիրների քարտեզագրման կարողություններ
  • ժամանակի կառավարման և համատեղ աշխատանքի հմտություններ
  • դիզայն մտածողության սկզբունքներ,

ինչպես նաև ազատ ժամանցի հաճելի կազմակերպում:

Եռօրյա դասընթացը կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է «Փրոջեքթ Հարմոնի» Հայաստանի գլխավորած կոնսորցիումը, որի կողմից էլ մասնակիցները ստացան հավաստագրեր:

Դպրոցի աշակերտական խորհրդի անդամները համակ ուշադրությամբ լսեցին աշխատանքային գործառույթներին վերաբերող մանրամասներըև մեծ ոգևորությամբ առաջարկեցին խանդավառությունը տեղայնացնել համադպրոցական աշնանային էքսկուրսիայով:

Այս երևելի պատրվակով հանդիպումը պատվիրակի հետ կազմակերպվել է դպրոցի տնօրեն Ս. Հարությունյանի կաբինետում, որին ներկա են գտնվել Ախ բոլոր անդամները, տնօրենի տեղակալ Ա. Մկրտչյանը և տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ Ա. Աղագուլյանը:

Տնօրեն Ս. Հարությունյանը խրախուսեց աշակերտների առաջարկները:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…