ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում կցուցադրվի 74 ֆիլմ՝ 28 երկրից

Հոկտեմբերի 31, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ «Ռոլան Բիկով» հիմնադրամը (նախագահ՝ Նունե Մանուկյան) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Հայաստանում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնը:

Այս տարի փառատոնը կանցկացվի Երևանում և ՀՀ 4 մարզում՝ Լոռիում, Շիրակում, Տավուշում և Գեղարքունիքում: Այն նվիրված է Հայ կինոյի 100-ամյակին։

Շուրջ 38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 74 ֆիլմ՝ 28 երկրից:

Փառատոնային օրերի ընթացքում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում, «ԱՅԲ» դպրոցում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Նարեկացի արվեստի միությունում և «Երևակ» կրթահամալիրում, ցուցադրվելու են լավագույն փառատոնային անիմացիոն և խաղարկային ֆիլմերը, ինչպես նաև անցկացվելու են ստեղծագործական հանդիպումներ և աշխատարաններ։

ՀՀ մարզերում՝ Գավառի մանկատանը (Գեղարքունիքի մարզ), Տավուշի թեմի առաջնորդարանում (Իջևան, Տավուշի մարզ), Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի և Գյումրիի մասնաճյուղերում (Լոռու և Շիրակի մարզեր) նույնպես կցուցադրվեն լավագույն փառատոնային անիմացիոն ու խաղարկային ֆիլմեր, կանցկացվեն ցուցահանդես-մրցույթներ։ Փառատոնը կկրի «Դեպի հույս» խորագիրը. միջոցառումներին առավելագույնս կներգրավվեն Հայաստանում բնակություն հաստատած արցախցի երեխաներն ու պատանիները:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակակիր ֆիլմեր, կիրականացվի «Հայկական ֆիլմերի համայնապատկեր-100» հատուկ ծրագիրը՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին, որում ներկայացված են 12 հայկական ֆիլմեր: Կանցկացվի «Վիշեգրադ+Հայաստան. միջմշակութային երկխոսության նոր հնարավորություններ» խորագրով հատուկ ծրագիրը, որի գործընկերներն են Վիշեգրադի երկրներից (Հունգարիա, Սլովակիա, Չեխիա և Լեհաստան), մասնավորապես, Սլովակիայից՝ «Superfilm» կինոարտադրող ընկերությունը, Հունգարիայից՝ «Kid’s Eye Art Association» ասոցիացիան, Լեհաստանից՝ «HumanDoc» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, Չեխիայից՝ «JUNIORFEST» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը և Վրաստանից՝ «Culture and Education Foundation» հիմնադրամը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը. ներկայացված են 7 խաղարկային և անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմեր: Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև ֆրանսիական ֆիլմերի կինոդիտումներ Երևանում և ՀՀ 2 մարզերում (Տավուշ, Գեղարքունիք):

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 19։00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում (Կարմիր մեծ դահլիճ):

Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին՝ ժամը 19։00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում (Կարմիր մեծ դահլիճ):

Փառատոնի բոլոր միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական հիմունքներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)