ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 279 մլն 945 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարը կուղղվի «500 մանկապարտեզ, 300 դպրոց» ծրագրի շրջանակում մինչև տարեվերջ կառուցումն ավարտվող դպրոցների, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի 96 դպրոցի գույքի ձեռքբերմանը:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ գումարը կհատկացվի 14 դպրոցի գույքով ապահովման ծրագրին: Նրա խոսքով՝ 2022 թ.-ին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին գույք է հատկացվել 6 մոդուլային դպրոցի (Դեղձուտի, Եղեգիսի, Ջրառատի և Արգինայի միջնակարգ, Հագվու և Կաթնաղբյուրի հիմնական դպրոցներ):
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է մոդուլային դպրոցների կարիքների լրացուցիչ գույքագրում: Որոշմամբ նախատեսվում է 66 մլն 103 հազար դրամ հատկացնել մոդուլային դպրոցների գույքով ապահովման համար:
Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում մինչև տարեվերջ նախատեսված է 7 դպրոցի կառուցման ավարտ: Դրանք են՝ Երևանի թիվ 6, թիվ 18, թիվ 111, թիվ 116, թիվ 122 հիմնական, Արագածոտնի մարզի Օհանավանի և Արմավիրի մարզի Պտղունքի միջնակարգ դպրոցները:
«Դպրոցները գույքի մի մասը ստացել են 2022 թվականին, իսկ մյուս մասը կրկին գույքագրվել է նախարարության կողմից: Գույքի տրամադրման նպատակով նախատեսվում է հատկացնել 141 մլն 148 հազար դրամ: Մինչև տարեվերջ կառուցումը կավարտվի, և գույքով կապահովվի նաև Մասիսի թիվ 5 ավագ դպրոցը, որի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին: Գույքի ձեռքբերման համար կհատկացվի 28 մլն 169 հազար դրամ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ որոշմամբ 42 մլն դրամ է հատկացվում նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ 96 դպրոցի գույքի ձեռքբերման նպատակով:
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 248 մլն 546 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարը կուղղվի 2021-2022 թթ.-ին կառուցված/հիմնանորոգված դպրոցների գույքով ապահովմանը և մինչև տարեվերջ վերակառուցումն ավարտվող դպրոցների մարզադահլիճների շինարարության ծավալների ավելացմանը:
Նշվածը վերաբերում է 10 դպրոցի գույքով ապահովման ծրագրերին: Դպրոցները գույքի մի մասը ստացել են 2021 և 2022 թթ.-ին, իսկ մյուս մասը գույքագրվել է նախարարության կողմից: Այս որոշմամբ նախատեսվում է հատկացնել 59 մլն 508 հազար դրամ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2021-2022 թթ. շինարարությունն ավարտված Երևանի թիվ 95 միջնակարգ դպրոցի և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի գույքով ապահովմանը:
«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում 2021-2022 թթ.-ին հիմնանորոգվել է 8 ավագ դպրոց: Դպրոցները գույքի մի մասը ստացել են 2021 և 2022 թթ.-ին, իսկ մյուս մասը գույքագրվել է նախարարության կողմից: Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 95 մլն 361 հազար դրամ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում 2021-2022 թթ. հիմնանորոգված 5 դպրոցների գույքով ապահովման համար՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դպրոց, Երևանի թիվ 142 ավագ դպրոց, ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի թիվ 1 ավագ դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 3 ավագ դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Ակադեմիական վարժարան:
2021-2022թթ.-ին հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի N2 միջնակարգ դպրոցում, ՀՀ Լոռու մարզի Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում: Նշված 3 դպրոցի գույքով ապահովման համար որոշմամբ նախատեսվում է հատկացնել 78 մլն 648 հազար դրամ:
Որոշմամբ 15 մլն 28 հազար դրամ գումար է հատկացվում մինչև տարեվերջ վերակառուցումն ավարտվող դպրոցների մարզադահլիճների շինարարության ծավալների ավելացման համար: Նշվածը վերաբերում է Փշատավանի միջնակարգ դպրոցին, Սարդարապատի միջնակարգ դպրոցին և Արմավիրի հ. 8 հիմնական դպրոցին: Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել 15 դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի կառուցման աշխատանքները: Միաժամանակ, կավարտվեն նաև 9 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքները: Բոլոր մարզադահլիճները կապահովվեն նաև նոր մարզական գույքով, որի ձեռքբերման համար արդեն կնքվել գնման պայմանագրեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դպրոցների շինարարության ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս նոր առաջարկություններ և նախաձեռնություններ, որոնք ավելի են լավարկում այդ ծրագրերը: Անդրադառնալով դպրոցների գույքով ապահովմանը՝ վարչապետը մեկ անգամ ևս հանձնարարել է այդ գործընթացում բացառել հին գույքի ներգրավումը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ