ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

70-ից ավելի երկրներ հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 3, 2023
Սպորտային լուրեր

Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Հայաստանի հավաքականները բաց մարզում են անցկացրել, որից հետո գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող թիմի կազմը։

Հայաստանի պատվիրակությունն ԱԱ-ին ներկայացված կլինի 21 մարզիկով՝ մարզական սամբոյի, մարտական սամբոյի և կանանց սամբոյի մրցումներում։

Մարզական սամբո․ Տիգրան Կիրակոսյան (58 կգ), Նարեկ Դալլաքյան (64 կգ), Արամ Աղաջանյան (71 կգ), Բորիս Շատվերյան (79 կգ), Վահագն Չալյան (88 կգ), Արսեն Խանջյան (98 կգ), գերծանր քաշային՝ Հակոբ Առաքելյան:

Մարտական սամբո․ Մխիթար Մխիթարյան (58 կգ), Վահրամ Գրիգորյան (64կգ), Վաչիկ Վարդանյան (71կգ), Սարգիս Վարդանյան (79 կգ), Ավետիք Պողոսյան (88 կգ), Արման Ավանեսյան (98 կգ)։

Աղջիկներ․ Արփինե Մնացականյան (50 կգ), Վարսիկ Գրիգորյան (54 կգ), Մելինե Մամիկոնյան (59 կգ), Մարինե Մարտիրոսյան (72 կգ), Նելլի Ավետիսյան (80 կգ), գերծանր քաշային՝ Աննա Մկրտչյան:

Հավաքականի մարզչական շտաբում կլինեն նաև Հայկ Ավետիսյանը և Էռնեստ Միրզոյանը։ ԱԱ-ում կաշխատի նաև միջազգային կարգի մրցավար Ազատ Անդրյանը։

Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար 70-ից ավելի երկրներ են հայտ ներկայացրել։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի խոսքով՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի օրացույցում մեծահասակների աշխարհի առաջնությունը տարվա խոշորագույն միջոցառումն է, իսկ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսածի։

«Շատ երկար ենք պատրաստվել այս մրցումներին․ անկասկած՝ արդյունքներ ունենալու ենք։ Մեր կազմում աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ են ընդգրկված, ունենք լավ մարզիկներ, որոնք լավ են պատրաստվել աշխարհի առաջնությանն ու, վստահ եմ, բարձր կպահեն մեր երկրի պատիվը։ Կազմակերպչական առումով ևս ամեն ինչ հարթ է ընթանում։ Նախորդ տարի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, մեր միջազգային գործընկերների գնահատմամբ, փայլուն ենք անցկացրել։ Վստահ եմ՝ այս տարի ևս պատվով կկատարենք մեր առջև դրված խնդիրը․ այս առումով ՀՀ կառավարության ու ԿԳՄՍ նախարարության աջակցությունն անգնահատելի է։ Ամեն ինչ արվում է, որպեսզի առաջնությունն անցկացվի ամենաբարձր մակարդակով»,- ասում է Միքայել Հայրապետյանը և նշում՝ ԱԱ-ին կմասնակցեն 500-ից ավելի մարզիկներ, հյուրերի ընդհանուր թիվը շուրջ 2500 կլինի։

Ֆեդերացիայի նախագահը լիահույս է՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տրիբունաները լեփ-լեցուն կլինեն, ու հայ երկրպագուները մեր մարզիկներին կմղեն հաղթանակների։

«Երկրպագուները մեր ուժն են։ Բոլորս միասին պետք է թիկունք լինենք մեր մարզիկներին, աջակցենք նրանց Մարզահամերգային համալիրում, որպեսզի կարողանանք բարձր հաջողություններ արձանագրել։ Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր գոտեմարտ եզրափակչի պես է լինելու։ Պետք է հոգեբանորեն շատ պինդ լինենք, չտրվենք սադրանքներին ու էմոցիաներին։ Պատրաստ ենք ցանկացած մարտահրավերի։ Ճիշտ ու հավաքված աշխատանքի դեպքում, վստահ եմ, փայլուն արդյունքներ կունենանք»,- եզրափակում է Միքայել Հայրապետյանը։

Հայաստանի սամբոյի հավաքականները ԱԱ-ին նախապատրաստվելու նպատակով հոկտեմբերի 25-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում։ Այն կավարտվի նոյեմբերի 5-ին։ Առաջին գոտեմարտերը նախատեսված են նոյեմբերի 10-ին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի խոսքով՝ Երևանում կայանալիք ԱԱ-ին պատասխանատվությունը շատ մեծ է. «Տղաներին ասել եմ, որ Հայաստանում տարած յուրաքանչյուր հաղթանակ մեզ համար պատիվ է լինելու։ Պարզապես պետք է անենք առավելագույնը։ Միայն ուրախ կլինենք, եթե մեր մարզիկները շատ մեդալներ նվաճեն, բայց ամեն ինչ գորգը ցույց կտա։ Ով պատրաստ լինի, նա էլ կհաղթի։ Լավ պատրաստություն ենք անցել, մեծ աշխատանք ենք տարել, որպեսզի լավ արդյունքներ գրանցենք»։

Մարզչի խոսքով՝ երկրպագուների աջակցությունը մեծ դերակատարություն կունենա թիմին հաղթանակների մղելու առումով։

Հիշեցնենք՝ սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)