ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կալավանի համերը. համայնքում ամփոփվել է ուտեստի ժառանգության պահպանությանն ուղղված ծրագիրը

Նոյեմբերի 3, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «ՀԱՄ Ա ՏԵՂ Կալավանի համերը» ծրագիրն ամփոփվել է: Ծրագիրն իրականացվել է «Մշակույթը հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում տեղի է ունեցել միջոցառում, որի հիմնական շահառուները Կալավան և հարակից համայնքների բնակիչներն էին:

Ծրագրի իրականացման ընթացքում, նախապես կազմակերպված «Ինչպես գրանցել և պատմել ուտեստի ժառանգության մասին» ուսուցողական դասընթացից հետո, երիտասարդների և հետազոտողների շնորհիվ հավաքագրվել են գյուղի ուտեստային պատմություններն ու հիշողությունները։

Ազգագրական հետազոտության արդյունքում ընտրված առանցքային ուտեստները՝ խոխոբը, լոբով տոլման, խոզի մսով սալտիսոնը, փոխինդը, յուրահատուկ գաթան, արցախյան թերթերուկը, փախլավան, ժենգյալով հացը, ինչպես նաև Կալավանի հարուստ անտառներից հավաքված բույսերով ու պտուղներով գյուղի բնակիչների պատրաստած բազմազան ուտեստներն ու ըմպելիքները ներկայացնում էին Կալավանի մշակութային բազմազանությունը։

Ուտեստներն այս ծրագրում ուղղակի բաղադրատոմսեր չեն, այլ պատմություններ, որոնք պատմում են կալավանցիների մանկության, հայրենիքի ու հիշողությունների մասին։ Այդ հիշողությունները տարբեր են՝ մի դեպքում Կալավանը ստիպված ընտրած՝ 1988 թվականին Շամխորի, Կիրովաբադի, Սումգայիթի, Խանլարի և այլ շրջաններից տեղահանվածների, 2023 թ. Արցախից բռնի տեղահանության արդյունքում հաստատված ընտանիքների, մյուս դեպքում՝ Կալավանը կամավոր բնակության վայր ընտրած և այնտեղ հաստատվածների։

Միջոցառման ընթացքում բացվել է նաև լուսանկարիչ Արշակ Հարությունյանի արխիվային լուսանկարների ցուցահանդեսը։ Ծրագրի շրջանակում լուսանկարները ներկայացնելուց հետո այն կմնա համայնքում՝ որպես յուրատեսակ մշակութային անկյուն՝ նպաստելով կայուն զարգացման գաղափարներին ու համայնքային զարգացմանը։

Միջոցառման հիմնական նպատակն էր կազմակերպել տեղաբնակ երիտասարդների ուսուցումը տեղական ավանդույթների ճանաչման և հավաքագրման ուղղությամբ՝ նույնականացնելու և շտեմարանավորելու հմտությունների ձեռք բերումը, որն ուղղակիորեն կապվում է մշակութային ժառանգության պահպանության հետ և նպաստում մշակութահեն գաղափարների տարածմանը։

Ծրագիրը կամփոփվի ևս մի կարևոր նախաձեռնությամբ՝ «Կալավանի համերը» էլեկտրոնային գրքի հրատարակությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)