ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկում՝ Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 3, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչներին:

Հանդիպման առանցքում զարգացման կենտրոնների լիցենզավորման պահանջին վերաբերող հարցերն էին:

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում» նախադպրոցական կրթության համար սահմանված են հավակնոտ թիրախներ, մասնավորապես՝ ենթակառուցվածքների բարելավման, կրթության բովանդակության փոփոխության, մասնագիտական կարողությունների զարգացման, հասանելիության ապահովման ուղղությամբ:

«Կրթության ռազմավարության գործողությունների ծրագիրը ևս հաստատված է, և մեզ համար կարևոր է, որ այդ գործողությունների հիմքում դրված ուղղություններն ընկալելի լինեն նաև մասնավոր հատվածի կողմից: Պետք է վստահ լինենք, որ միասին նույն ճանապարհով ենք գնում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ըստ սահմանված ժամկետի՝ նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունեությունը կդիտվի անօրինական և կդադարեցվի: Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ լիցենզավորման պահանջի նպատակն է կանոնակարգել դաշտը, ինչը հնարավորություն կտա հասկանալու՝ տվյալ հաստատությունն ունի՞ բավարար պայմաններ նախադպրոցական կրթություն իրականացնելու համար, թե՞ ոչ:

Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչները ներկայացրել են լիցենզավորման պահանջին վերաբերող իրենց հարցերը: Դրանք, մասնավորապես, վերաբերել են նախադպրոցական կրթական ծրագրի և ծառայության սահմանումների տարբերությանը (զարգացման կենտրոնի և մանկապարտեզի տարանջատում), սանիտարահիգիենիկ, շինության հասարակական նշանակության նորմերին, մանկավարժական կադրերի համալրմանն ու աշխատանքային փորձի հաշվարկմանը: Նշյալ հարցերը քննարկելիս հղում է արվել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքին, ԿԳՄՍ նախարարի 2022 թ. դեկտեմբերի 9-ի 81-Ն հրամանին, ՀՀ կառավարության 2009 թ. 808-Ն որոշմանը, ոլորտը կարգավորող այլ իրավական փաստաթղթերի: Հստակեցվել են կրթական ծրագրի և ծառայության տարբերությունը, շինության հասարակական նշանակության նորմի անհրաժեշտությունը, քննարկվել են բարձրագույն և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետներին հաստատություններ ներգրավելու մեխանիզմների մշակման հնարավորությունները, ինչպես նաև աշխատանքային փորձի վերանայման մի շարք հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)