ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթության ոլորտի զարգացման գործընկերների հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների և երիտասարդների կրթության կարիքները

Նոյեմբերի 3, 2023
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է «Մարդասիրական արձագանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և երիտասարդների կրթության կարիքներին» խորագիրը կրող հանդիպում՝ կրթության ոլորտի զարգացման գործընկերների մասնակցությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել քննարկմանը միանալու պատրաստակամության համար: Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել երեխաների և երիտասարդների կրթության շարունակականության ապահովմանն ու որակյալ կրթության մատչելիությանը:

«Կրթության ոլորտի զարգացման բոլոր գործընկերների հետ ունենք բազմաթիվ հաջողված նախաձեռնություններ, որոնք իրականացվում են կրթության տարբեր մակարդակներում և ուղղություններով: Վստահ եմ՝ նույն արդյունավետությամբ կշարունակենք աշխատել այս դժվարին իրավիճակում, երբ խոսում ենք 30 հազարից ավելի երեխաների կրթության իրավունքի և դրա ապահովման հարցերի մասին, որոնցից շուրջ 21 հազարը՝ դպրոցահասակ: Այս պահին ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում ընդգրկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխաներ: Մեր առաջնային խնդիրն է՝ նախևառաջ ապահովել այս պահին դեռևս դպրոցական կրթության մեջ չներառված երեխաների ընդգրկումը դպրոց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սա, հավանաբար, կապված է մեր հայրենակիցների՝ բնակության վայրի հարցում դեռևս վերջնական որոշակիություն չունենալու հետ:

«Մեկ բան ակնհայտ է՝ անկախ բոլոր փոխկապակցված խնդիրների ապահովումից՝ հնարավորինս շուտ պետք է այնպես անել, որ բոլոր երեխաներն ընդգրկվեն կրթության համակարգում: Կարծում եմ՝ այս առումով բոլորիս հետևողական և համատեղ աշխատանքն այսօր պետք է կարևոր առաջնահերթություն դիտենք»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Կրթության ոլորտի զարգացման գործընկերների հետ հանդիպմանը Ժաննա Անդրեասյանը կարևորել է երեխաների կարիքների գնահատումը, նրանց համար իրականացվող հոգեբանական աջակցության ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի կարևորությանը:

Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍՆ աշխատանքների առանձին ուղղություններից է ուսանողներին տրվող աջակցությունը: Նա հիշեցրել է՝ Կառավարությունն իրականացնում է կրթության ընդհատված իրավունքի վերականգնմանն ուղղված աջակցության ծրագրեր թե՛ բարձրագույն ուսումնական հաստատություններում, թե՛ քոլեջներում և ուսումնարաններում սովորող ուսանողների համար: Այս նպատակով մեկնարկել է կրթաթոշակային ծրագիր, որով հնարավոր է իրականացնել ուսման վարձի փոխհատուցում, սակայն կա արցախցի ուսանողների մի խումբ, որոնք Հայաստանի բուհերում ուսանող են եղել բռնի տեղահանությունից առաջ:

«Նրանք այս ժամանակահատվածում չեն տեղափոխվել Հայաստան և չեն ունեցել կրթության ընդհատման խնդիր, բայց բռնի տեղահանման հետևանքով անհնար է դարձել նրանց կրթության հետագա ֆինանսավորումը: Եթե նախկինում այս ուսանողների ծնողները կամ ԼՂ կառավարությունը հոգում էին նրանց կրթության ֆինանսավորման հարցը, ապա այս պահին դա օբյեկտիվորեն հնարավոր չէ»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել միջազգային գործընկերների կողմից իրականացվող ծրագրերում այս խմբի ուսանողների համար կրթաթոշակ սահմանելու հնարավորությունը:

«Այս պահին նրանք պետական կրթաթոշակային ծրագրի շահառու չեն, և եթե կա ուսման շարունակության հետ կապված ֆինանսական աջակցության խնդիր, ապա կարծում եմ՝ այս հարցը կարող է լինել մեր համատեղ քննարկման օրակարգում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է՝ առանձին գործընկերների կողմից իրականացվող նախաձեռնությունները կլրացնեն պետության որդեգրած քաղաքականությանն ու համահունչ կլինեն պետության որդեգրած սկզբունքներին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ համատեղ աշխատանքները լինեն համակարգված և չկրկնեն մեկը մյուսին:

«Ռեսուրսները սահմանափակ են, իսկ խնդիրները՝ շատ: Հայտնում եմ մեր պատրաստակամությունը՝ գործընկերային և թափանցիկ միջավայրում ձեզ հետ միասին աշխատելու: Պատրաստ ենք նպաստել բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն այս խնդիրների լուծմանը»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ողջունելով ներկաներին, ընդգծել է հասանելի կրթության կարևորությունը երեխաների զարգացման գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ու երիտասարդների կրթության ապահովման գործընթացում առաջացած խնդիրների արագ արձագանքմանն ու լուծմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է կրթության ոլորտի զարգացման գործընկերների հետ նմանօրինակ հանդիպումների անցկացումը և ընդգծել՝ քննարկումները կլինեն շարունակական՝ հասցեական աջակցության և ծրագրերի արդյունավետ կազմակերպման նպատակով:

Հանդիպման ընթացքում կրթության զարգացման ոլորտի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մանրամասները, վերհանել մի շարք խնդիրներ՝ կապված, մասնավորապես, ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ինտեգրման հետ՝ պատրաստակամություն հայտնելով իրականացնել աջակցման տարատեսակ ծրագրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…