Քվեբեկում կայացել է Ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարների 7-րդ համաժողովը, որին հեռավար ձևաչափով մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Համաժողովի ընթացքում, որն անցել է փակ ձևաչափով, քննարկվել են ֆրանսալեզու գիտական հրապարակումների խրախուսման և ֆրանկոֆոն երկրներում ուսանողական փոխանակումների հարցեր, ինչպես նաև Քվեբեկյան հռչակագրի նախագիծը:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտել ներկաներին բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ համագործակցության համար. «Մեր օրերում դժվար լինի մեկը, որը հետադարձ հայացքով չի ամփոփում անցնող տարին` արձանագրելով ձեռքբերումներն ու կորուստները, նախանշելով առաջ շարժվելու նոր ուղիներ: Հուսով ենք, որ քրտնաջան աշխատանքի և որակական փոփոխությունների շնորհիվ կգտնենք առկա մարտահրավերների հաղթահարման ճանապարհը, և կհարթվեն երկրների միջև քաղաքական ու տնտեսական հակասությունները, որոնք կբացեն փոխշահավետ համագործակցության նոր հնարավորություններ»:
Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆրանկոֆոն համագործակցության շրջանակում ընթացող աշխատանքները: Ըստ այդմ՝ կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը և ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակերպելու ու իրականացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ ձևավորվել է համակարգող աշխատանքային խումբ՝ Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի բոլոր դերակատարների միջև: Այդ շրջանակում պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ, և ընդունվում որոշումներ:
Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ խմբի ակտիվ աշխատանքների արդյունքում կյանքի են կոչվել երկու կարևորագույն փաստաթղթեր, որոնց միացել են բազմաթիվ հանրակրթական հաստատություններ: Դրանք են՝ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ կրթական համագործակցության հուշագիրը և ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրի իրականացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիրը:
«Ցանկանում եմ շեշտել նաև Հայաստանի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում Ֆրանսիայի ազգային տոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվող ֆրանսերեն լեզվով մի շարք միջոցառումների անցկացումը: Վերջիններս նպաստում են ֆրանկոֆոն մշակույթի և արժեքների տարածմանն ու լեզվի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն ընձեռում սովորողներին՝ դրսևորելու իրենց լեզվական կարողություններն ու հմտությունները: Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով Ֆրանկոֆոնիայի առաջնային առաքելությանը, մշտապես պատրաստակամ է կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, որի կարևորագույն մասն են ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացման, կրթության և վերապատրաստման խթանմանն ուղղված աշխատանքները: Այդ է վկայում նաև ֆրանսալեզու գիտական դիվանագիտության առաջին մանիֆեստին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միանալու համաձայնությունը, որը, վստահ եմ, կնպաստի ֆրանսախոս տարածքի երկրների միջև ավելի ակտիվ համագործակցությանը՝ ի նպաստ գիտելիքի միջոցով առաջընթացի»,-նշել է նախարարի տեղակալը՝ ներկաներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ