ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բացահայտելով ուրարտական ժամանակաշրջանը. ցուցահանդես՝ Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում

Նոյեմբերի 6, 2023
Մշակութային լուրեր

Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացվել է «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու–Հարմինուա–Արմինա» խորագրով ցուցահանդեսը:

Խորագրում ներառվել են Իրանում գտնվող հայտնի Աքեմենյան շրջանին պատկանող Բեհիսթունյան արձանագրության երեք լեզուներում զուգահեռաբար օգտագործված հին Հայաստանի անվանումները՝ Ուրաշտու-Հարմինուա-Արմինա։

Հատուկ ձևավորմամբ շուրջ 400 ցուցանմուշներն այցելուներին թույլ են տալիս ոչ միայն բացահայտել մինչուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակների հերթափոխն ու փոխազդեցությունը, այլև պետական համակարգը, կրոնական պատկերացումները, արվեստը, արհեստները։

Հայաստանյան թանգարաններից ներկայացված նմուշները՝ ուրարտական արքաների վահաններ, սաղավարտներ, կապարճներ, արձանագրություններ, արձանագիր ափսեներ, պատկերապատ գավաթներ, արդուզարդի պարագաներ, կնիքներ, ծիսական արձանիկներ, կավանոթներ, համադրվել են ռուսական թանգարաններում պահվող որմնանկարների և համանման առարկաների հետ: Ներառված են նաև նախորդ դարից սկսած ուրարտական հուշարձանների պեղման, վերականգնման, ուսումնասիրման հետ կապված վավերագրեր, գեղարվեստական գործեր, գծապատկերներ, շոշափողական նմուշներ, ֆիլմեր և այլն։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Նրանք ռուս գործընկերների հետ մասնակցել են մամուլի ասուլիսին և բացման միջոցառումներին։ Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջ բերել Մոսկվայի մշակութային կյանքում։ Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Ելիզավետա Լիխաչյովայի հաղորդմամբ՝ արդեն իսկ բոլոր բացատրական տոմսերը սպառվել են։

Ցուցահանդեսին հաջորդող երկու օրերին կից ցուցասրահներում հանրային դասախոսություններ են կարդացել «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը և Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը։

Ցուցահանդեսի իրականացման շրջանակում նախատեսվում է հրատարակել նաև գիտական կատալոգ, որի պատրաստման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ցուցահանդեսը կգործի մինչև 2024 թ․ հունվարի 28-ը։

Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Էրմիտաժի, Ռուսաստանի պետական պատմական թանգարանի և Մոսկվայի «Տապան» հայկական թանգարանի համագործակցությամբ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)