ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեդիագրագիտությունը մեր կրթական համակարգի առանցքային կոմպետենցիաներից է. Ժաննա Անդրեասյան

Նոյեմբերի 6, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ նոյեմբերի 6-12-ն անցկացնում են «Մեդիագրագիտությունը թվային միջավայրում․ պատերազմին զուգահեռ» խորագրով մեդիագրագիտության շաբաթ:

Այսօր տեղի է ունեցել մեդիագրագիտության շաբաթվա բացման միջոցառումը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, տեղեկատվական և մամուլի բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Երիտասարդները գործելիս» ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ մեդիագրագիտության շաբաթվա անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Կարևորելով նախաձեռնությունը՝ նախարարն ընդգծել է, որ հանրության շրջանում այն դառնում է վարքականոնի մի մաս՝ առանձնացնելու կարևոր անելիքները, թեմաները և ուղղությունները:

«Մեդիագրագիտության կարևորության և խնդիրների մասին միայն այս ծրագրի ընթացքում չէ, որ խոսում ենք. այն մեր ամբողջ տարվա գործն է: Սակայն այս շաբաթը թույլ է տալիս ավելի թիրախային ամփոփելու արված աշխատանքները, վերլուծելու, քննարկելու անելիքները, ինչպես նաև այս ծրագրերի, միջոցառումների անցկացման հնարավորություն ընձեռել հիմնական շահառուներին: Միջոցառումներն ու ծրագրերն այնքան բազմազան են, որ մասնակիցներից յուրաքանչյուրը կգտնի հենց իր հարցերին ամենաճշգրիտը պատասխանող ձևաչափը»,- ասել է նախարարը և ուրախությամբ արձանագրել, որ տարիներ շարունակ ծրագրին իրենց գործուն մասնակցությունն են բերում կրթական հաստատությունները, ուսուցիչները, աշակերտները և ուսանողները:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մեդիագրագիտությունը կրթական համակարգի կարևոր բաղադրիչ է՝ առանց որի չի կարելի պատկերացնել ժամանակակից կրթությունը: «Մեդիագրագիտությունը դարձել է նաև մեր կրթական համակարգի ամենաառանցքային կոմպետենցիաներից մեկը: Շատ կարևոր է, որ հանրակրթության նոր պետական չափորոշչում մեդիագրագիտությունը նշված է որպես առանցքային կարողունակություն, ընդ որում՝ նախադպրոցական տարիքից: Սեպտեմբերից բոլոր դպրոցները փուլային եղանակով արդեն իսկ նոր չափորոշչով աշխատելու ճանապարհին են, հետևաբար ավելի է կարևորվում մասնակցությունը մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներին: Ինչ-որ առումով սա դառնում է նոր չափորոշչի գործնական հմտությունների և վերապատրաստման եղանակ»,- ասել է նախարարը և հույս հայտնել, որ մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումների մասնակիցները ձեռք բերած հմտությունները կկարողանան ակտիվորեն կիրառել:

Անդրադառնալով մեդիագրագիտության շաբաթվա այս տարվա խորագրին՝ «Մեդիագրագիտությունը թվային միջավայրում․ պատերազմին զուգահեռ», նախարարը նշել է. «Կարիք կա, որ ևս մեկ անգամ յուրաքանչյուրս մտածենք այն մասին, թե մեր սեփական պահվածքով ինչ վարքականոնի հաստատմանն ենք նպաստում: Մեդիագրագիտությունը դառնում է ցանկացած գիտելիքի ուղեկցող պայման, որը մեզ օգնելու է ստացած գիտելիքը ճիշտ օգտագործել բոլոր իրավիճակներում: Կրթական համակարգի դերն է՝ երեխաներին դարձնել իրազեկված և պաշտպանված»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև մեծահասակների կրթության խնդրին՝ նշելով, որ խնդիրների զգալի հատվածը գալիս է նաև հանրային մեդիագրագիտության ոչ պատշաճ մակարդակից: Նրա խոսքով՝ այստեղ մեծ անելիքներ կան մեծահասակների կրթության առումով՝ այս համատեքստում կարևորելով ոչ ֆորմալ կրթական դասընթացների կազմակերպումը:

Միջոցառման բանախոսներն իրենց հերթին ընդգծել են մեդիագրագիտության շաբաթվա կարևորությունը և ներկայացրել ծրագրի իրականացմանն ուղղված իրենց աջակցությունը:

Նշենք, որ մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որն ամեն տարի աշնանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում։ Այս տարի այն անցկացվում է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրերի շրջանակում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)