ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը՝ Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնության համար

Նոյեմբերի 10, 2023
Սպորտային լուրեր

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկում է սամբոյի մեծահասակների 2023 թվականի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ներկայացնում է աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը՝

Կանայք՝ Արփինե Մնացականյան (50 կգ), Վարսիկ Գրիգորյան (54 կգ), Մելինե Մամիկոնյան (59 կգ), Մարինա Մարտիրոսյան (65 կգ), Սուսաննա Մարուքյան (72 կգ), Նելլի Ավետիսյան (80 կգ), Աննա Մկրտչյան (+80 կգ):

Տղամարդիկ՝ Տիգրան Կիրակոսյան (58 կգ), Նարեկ Դալլաքյան (64 կգ), Արամ Աղաջանյան (71 կգ), Բորիս Շատվերյան (79 կգ), Վահագն Չալյան (88 կգ), Դավիթ Գրիգորյան (98 կգ), Հակոբ Առաքելյան (+98 կգ):

Մարտական սամբո. Մխիթար Մխիթարյան (58 կգ), Վահրամ Գրիգորյան (64 կգ), Վաչիկ Վարդանյան (71 կգ), Սարգիս Վարդանյան (79 կգ), Ավետիք Պողոսյան (88 կգ), Արման Ավանեսյան (98 կգ):

Նշենք՝ Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես կգան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 մարզիկներ՝ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արսեն Կարապետյանը (79 կգ) և Արմեն Մնացականյանը (58 կգ, մարտական սամբո):

Հայաստանի հավաքականներն աշխարհի առաջնությանը կմասնակցեն գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի ղեկավարությամբ: Մարզչական շտաբում կլինեն Հայկ Ավետիսյանը և Էռնեստ Միրզոյանը։ ԱԱ-ում կաշխատի նաև միջազգային կարգի մրցավար Ազատ Անդրյանը։

Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությանը 70 երկրի ներկայացուցիչներ են մասնակցում:

Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ նոյեմբերի 10-ին, և կմեկնարկի ժամը 16:00-ին: Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն ժամը 10:00-ից, իսկ եզրափակիչները՝ 18:00-ից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)