Ի դեմս Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ՀՀ ԿԳՄՍ նախարարաության հայտարարության՝ «Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում», նոյեմբերի 6-10-ը դպրոցի ուսուցիչներ Ա. Մկրտչյանը, Ա. Աղագուլյանը, Ա. Ավետիսյանը, Ա. Հայրապետյանը, Ա. Մարտիրոսյանը և Ա. Անդրեասյանը կազմակերպեցին դասեր համակարգչային դասարանում: Նրանք իրենց կազմակերպած դասերին անդրադարձ կատարեցին հետևյալ հարցերին` ի՞նչ է մեդիադաշտը, ինչպես փնտրել օգտակար և անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես խուսափել ծուղակներից ու վտանգներից, ինչպես հետևել թվային վարքին ու մեդիահիգիենային: Կազմակերպված դասերը նպատակ ունեն ավելի մեծ ուշադրություն հրավիրել սովորողների շրջանում մեդիան հասկանալուն, վերլուծելուն, ինչպես նաև մեդիայի ռեսուրսները գրագետ և արդյունավետ օգտագործելուն:
Կապանի N 5 հիմնական դպրոց