ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման համար դիմելիությունն այս պահին բավարար չէ. Արաքսիա Սվաջյան

Նոյեմբերի 10, 2023
Լուրեր կազմակերպություններից

Նախադպրոցական կրթական ծրագրեր և ծառայություններ իրականացնող կազմակերպությունները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գործունեության լիցենզավորման նպատակով:

Գործընթացը սկսվում է համապատասխան կրթական ծրագրի ներկայացմամբ, որը սահմանված կարգով կտրամադրվի մասնագիտական փորձաքննության: Ներկայացված ծրագրի դրական եզրակացության առկայության պարագայում կազմակերպություններն, ըստ սահմանված պահանջների, կարող են լիցենզավորվել:

Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման վերաբերյալ օրենսդրական պահանջին և հանրակրթության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի:

Ինչպե՞ս պետք է իրականացվի լիցենզավորման գործընթացը

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ լիցենզավորման պահանջը վաղուց էր դրված թե՛ ծրագրեր, և թե՛ ծառայություններ մատուցող կազմակերպությունների առջև: Համապատասխան բոլոր ենթաօրենսդրական ակտերը մշակված են, ծրագրերի օրինակելի ձևերը կան, որին համապատասխան՝ կազմակերպությունները պետք է դիմեն, որպեսզի կարողանան մինչև դեկտեմբերի 30-ը լիցենզավորման գործընթացն անցնել, ինչը հնարավորություն կտա գործունեություն ծավալել 2024 թվականին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հորդորելով նախադպրոցական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին դիմել սահմանված ժամկետում:

Նախարարի տեղակալը մտահոգություն է հայտնել լիցենզավորման համար դիմելիության ակտիվությունից. նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման համար ներկայացված դիմումներն այս պահին բավարար չեն: Ըստ Ա. Սվաջյանի՝ նախարարությունը վերջին փուլում ստացել է ընդամենը 9 հայտ, մինչդեռ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներով առկա է նախադպրոցական ոլորտում գործող առնվազն 320 կազմակերպություն:

Նրա խոսքով՝ լիցենզավորման գործընթաց սկսելու առաջին նախապայմանը ծրագիրն է. «Պետք է ներկայացվի՝ ինչ ծրագիր է իրականացվում, որը մենք կուղարկենք մասնագիտական փորձաքննության: Եթե ծրագիրն, ըստ ԿԶՆԱԿ-ի եզրակացության, համապատասխանում է պետության կողմից առաջադրված չափանիշներին և համահունչ է նախադպրոցական կրթության պետական չափորոշչին, ապա՝ երաշխավորվում է: Հաջորդաբար լիցենզավորման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ներկայացման դեպքում կազմակերպությունը ստանում է արտոնագիր»:

Պարզաբանելով հարցը, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե 2024 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմակերպությունը հասցրած չլինի արտոնագրվել, նախարարի տեղակալը նշել է. «Հաշվի առնելով, որ քիչ ժամանակ է մնացել՝ հիմա քննարկում ենք տարբերակ, ըստ որի՝ կազմակերպությունը կհամարվի լիցենզավորման գործընթացում, եթե մինչև դեկտեմբերի 30-ը դիմել է, սակայն դեռևս չի հասցրել ստանալ արտոնագիր: Մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը լիցենզավորման համար հայտ չներկայացրած կազմակերպությունները 2024 թ. հունվարին կարող են ստուգումների ենթարկվել ՊԵԿ-ի կողմից. սահմանված են տույժեր, ընդհուպ մինչև գործունեության դադարեցման արգելք»:

Ինչպիսի՞ ծրագրեր կարող են ներկայացվել

«Նախադպրոցական ոլորտում ցանկացած գործունեություն պետք է հիմնված լինի նախադպրոցական կրթության չափորոշչի վրա: Ներկայացվող ծրագրերը կարող են լինել ամբողջական, այսպես կոչված՝ մանկապարտեզին բնորոշ ծրագիր, որն իր հերթին կարող է լինել հեղինակային, այլընտրանքային, միջազգային և այլն: Բոլոր ձևաչափերն ընդունելի են: Մենք ունենք նաև նախադպրոցական ծառայություններ հասկացությունը, որն ավելի կարճաժամկետ՝ օրվա ընթացքում մինչև 4 ժամ տևողությամբ ծրագրերին է վերաբերում, այսպես կոչված՝ զարգացման կենտրոններին»:

Ըստ փոխնախարարի՝ զարգացման կենտրոնները նախկինում չէին լիցենզավորվում: Սակայն առկա էին իրավիճակներ, երբ նման կենտրոնները ոչ թե օրական 3-4 ժամ զբաղվածություն էին ապահովում երեխաների համար, այլ փաստացի իրականացնում էին նախադպրոցական կրթություն: Արաքսիա Սվաջյանը պարզաբանել է՝ արդյոք շարունակելո՞ւ է գործել նախադպրոցական ծրագրի և ծառայության տարբերակումը, ինչպես նաև՝ արդյոք նո՞ւյնն են լինելու լիցենզավորման պահանջները: Փոխնախարարի խոսքով՝ որոշակի տարբերություններ կլինեն: Եթե կազմակերպությունն իրականացնում է ամբողջական կրթական ծրագիր՝ 8 ժամ տևողությամբ, բնականաբար պետք է ստանա լիցենզիա՝ մանկապարտեզի կամ նախակրթարանի համար՝ ապահովելով տվյալ գործունեության համար սահմանված լիցենզավորման պայմաններն ու պահանջները /շենքային պայմաններ, սանիտարական նորմեր, մասնագիտական անձնակազմի որակավորման պահանջներ և այլն/: Մինչև 4 ժամ տևողությամբ ծրագրեր իրագործելու դեպքում՝ կազմակերպությունը կարող է լիցենզավորվել որպես նախադպրոցական ծառայություն մատուցող, որի համար սահմանված են այլ պայմաններ և պահանջներ:

«Բնականաբար, ըստ ծրագրերի, տարբեր են նաև սահմանված պայմանները և պահանջները», - շեշտել է Արաքսիա Սվաջյանը:

Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես՝ անդրադառնալով նոր դասագրքերի բաշխմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, տրասնպորտային ծախսերի փոխհատուցմանը, կրթական հաստատություններում բուլինգի դրսևորումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների և մանկավարժների ՀՀ դպրոցներում ներգրավմանը և մի շարք այլ խնդիրների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)