ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթ՝ գիտական և գիտատեխնիկական մասնագիտությունների համար

Նոյեմբերի 14, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթը Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում։

Մրցույթը մեկտեղում է նախկինում հայտարարված Գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության և Գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի հայտերի ընտրության մրցույթները։

«Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթը, որն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով, ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների և բուհերի աշխատակիցների, այդ թվում՝ երիտասարդ գիտական կադրերի մասնագիտական վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը:

Մրցույթի նպատակն է օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները, նպաստել հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական տարածքում, ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը, նպաստել գիտության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը:

Մրցույթին մասնացելու հայտը, ի թիվս մի շարք փաստաթղթերի, ներառում է նաև գիտական նախագիծ, որը պետք է նպաստի հայտատուի մասնագիտական աճին, ինչպես նաև արտերկրի լավագույն գիտական կազմակերպությունների փորձն ու հմտությունները յուրացնելուն։

Հայտատուն, որը պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի, կարող է լինել՝

- մագիստրատուրայի ուսանողը, որն ընդգրկված է բազային ֆինանսավորման որևէ ծրագրում,

- 1989 թ․ հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտը կամ հայցորդը, որը կազմակերպությունում ձևակերպված է որպես հայցորդ մրցույթին դիմելու վերջնաժամկետից առնվազն մեկ տարի առաջ,

- 1974 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող և գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձը, որը Կազմակերպության հետ ունի աշխատանքային պայմանագիր։

Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։ Վերապատրաստման տևողությունը, ի տարբերություն նախկինում հայտարարված մրցույթների, կարող է լինել 2-ից մինչև 12 ամիս:

Ընդունող կազմակերպությունը, որտեղ հայտատուն պատրաստվում է անցկացնել վերապատրաստումը, պետք է պաշտոնապես հաստատի hայտատուին ընդունելու մտադրությունը։ Բացի դրանից՝ հայտատուն նշված կազմակերպությունում պետք է ունենա գիտական աստիճան ունեցող մենթոր։

Ֆինանսավորման առավելագույն չափը մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների կամ հայցորդների դեպքում կարող է լինել 10.600.000 ՀՀ դրամ, մյուսների դեպքում՝ 11.800.000 ՀՀ դրամ 12 ամսվա համար:

Մրցույթին մասնակցելու հայտը անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների grants.hesc.am համակարգի միջոցով։

Վերջնաժամկետը 2024թ․ հունվարի 26-ն է՝ Երևանի ժամանակով՝ ժամը 18:00-ն։ Արդյունքները կամփոփվեն մինչև 2024 թ․ մայիսի 1-ը։

Մրցույթի հրավերի փաթեթ

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)