ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանն ու Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ և ներկայացրել ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, որն ավելի վաղ հաստատվել էր Կառավարության նիստում:
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծությունների հենքի վրա:
Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է՝ ռազմավարությունը սահմանում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից և ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` մշակույթի ոլորտի զարգացման գերակայությունները:
«Ըստ այդմ՝ ապահովվելու է մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթար փոխանցումը սերունդներին, ստեղծարար ոլորտների զարգացման և ստեղծագործողների կարողությունների դրսևորման ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը, մշակույթի հասանելիությունը և ներառականությունը, ինչպես նաև Հայաստանի դիրքավորումը՝ որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող և ստեղծող երկիր: Ռազմավարությունը սահմանում է մշակույթի զարգացման տեսլականը և գերակայությունները ոլորտային երկու հիմնական ուղղությունների շրջանակում, որոնք պետական քաղաքականության ծրագրային հիմնական բաղադրիչներն են»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստների ոլորտներում, ըստ բնագավառների, վերհանվել են հիմնախնդիրները, սահմանվել են զարգացման ոլորտային գերակա ուղղությունները և արդյունքային թիրախները:
«Ռազմավարությունը զարգացման գերակա ուղղություն է սահմանել մշակութային ժառանգության պահպանության և անխաթար փոխանցման ապահովումը, որն իրականացվում է 4 հիմնական ոլորտների շրջանակում՝ հուշարձաններ, թանգարաններ, ոչ նյութական մշակութային ժառանգություն և գրադարաններ»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:
Հուշարձանների վերականգնմանը հատկացվող միջոցները շեշտակի ավելացվելու են
Հուշարձանների ոլորտում, նախարարի տեղակալի փոխանցմամբ, ռազմավարական գերակայություն է սահմանված պատմության և մշակույթի հուշարձաններ հանդիսացող քաղաքացիական, պետականության խորհրդանիշ հանդիսացող ճարտարապետական հուշարձանների (այդ թվում՝ ամրոցների և բերդերի) ամրակայումը, նորոգումը, վերականգնումը և ենթակառուցվածքների ստեղծումը: ՀՀ տարածքում առկա են շուրջ 700 ամրաշինական նշանակության հուշարձաններ, այդ թվում՝ ամրոցներ, բերդեր, աշտարակներ, միջնաբերդեր, պալատական համալիրներ, դղյակներ և այլն:
«Հուշարձանների վերականգնմանը պետական բյուջեից հատկացվող միջոցները 2022 թվականին նախորդ երկու տարիների համեմատ ավելացել է շուրջ 300 %-ով՝ կազմելով շուրջ 400 մլն ՀՀ դրամ: 2023 թվականին հատկացված է 660 մլն ՀՀ դրամ, որը նախատեսվում է ընթացիկ վերաբաշխումների արդյունքում հասցնել 1 մլրդ ՀՀ դրամ: 2027 թվականին պետական բյուջեից բնագավառին հատկացումները նախատեսվում է հասցնել առնվազն 2 մլրդ ՀՀ դրամ, որն աննախադեպ է»,- տեղեկացրել է Ալֆրեդ Քոչարյանը և հայտնել, որ մինչև 2027 թվականը նախատեսվում է առնվազն 30 հուշարձանի վերականգնում ու չի բացառվում, որ այդ թիվը կգերակատարվի:
Ուշադրության կենտրոնում են բերդերն ու ամրոցները
Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է նաև դժվարամատչելի վայրերում գտնվող հուշարձաններին՝ հայտնելով, որ 2023 թվականին դեպի Կայան բերդ տանող արահետը կահավորվել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ, ինչի արդյունքում այժմ ունենք քայլարշավային հայ-նիդերլանդական արահետ: Նախարարի տեղակալը փաստել է՝ Հայաստանի անտառների դժվարամատչելի վայրերում թաքնված հուշարձանների գույքագրումը և հանրահռչակումը ևս ռազմավարության կարևոր թիրախներից է. մինչև 2027 թվականը նախատեսվում է մինչև 50 այդպիսի հուշարձանի հանրահռչակում:
Հուշարձանների էլեկտրոնային շտեմարանների ստեղծում՝ 1500 թվայնացված հուշարձաններ
Մինչև 2027 թվականը նախատեսվում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկում, Հայաստանի, սփյուռքի և Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, անվտանգության, միջազգայնացման ռազմավարություն մշակող և իրականացնող կենտրոնի ստեղծում, որը կլինի «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում: Նախատեսվում է նաև հուշարձանների կադաստրի ստեղծում և վարում, որը կգործի 2024 թվականից, ինչպես նաև հուշարձանների էլեկտրոնային շտեմարանների ստեղծում՝ 1500 թվայնացված հուշարձաններ, հուշարձանների պահպանության ոլորտի իրավական դաշտի շարունակական կատարելագործում և հուշարձանների պետական ցուցակների վերանայումը՝ GPS կոորդինատավորումով: Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ 2023 թվականի մայիսին արդիականացվել է հուշարձանները համակարգող օրենքը, որում 1998 թվականից ի վեր հիմնական ու մեծ փոփոխություններ չէին իրականացվել:
Թանգարանների զարգացման և կառավարման ինստիտուցիոնալ միավորի՝ «Մշակույթի զարգացման հիմնադրամի» ստեղծում
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև թանգարանների ոլորտին: Նրա խոսքով՝ ոլորտի պետական քաղաքականության նպատակն է թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացումը, թանգարանային տարածքների արդիականացումը և ազգային ֆոնդի առավելագույն հանրահռչակումը:
«Մեր երկրում առաջին անգամ նախատեսում ենք ունենալ թանգարանների ոլորտը համակարգող օրենսդրություն, որն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կհաստատվի Կառավարության նիստում: Նախատեսում ենք նաև անցնել կառավարման նոր մոդելի և ստեղծել թանգարանների զարգացման և կառավարման ինստիտուցիոնալ միավոր՝ Մշակույթի զարգացման հիմնադրամ: Վերջինիս հիմնական գործառույթը լինելու է մարկեթինգային կոնսոլիդացված հանրահռչակումը բոլոր թանգարանների համար: Սա կնպաստի այցելուների աճին և մեր թանգարանների ունեցած ֆոնդերի պատշաճ հանրահռչակմանը: Նախատեսվում է, որ հիմնադրամը կգործի 2024 թվականի սկզբից»,- տեղեկացրել է Ալֆրեդ Քոչարյանը:
Հաջորդիվ՝ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև թանգարանների էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի ներդրմանը՝ այն համարելով կարևոր բարեփոխում: Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ այս համակարգը նախ թույլ է տալու ավելի թափանցիկ կառավարելու ոլորտը, իսկ այցելուների համար ստեղծելու է հարմարավետ պայմաններ. թանգարանների տոմսերը հնարավոր կլինի գնել օնլայն, ստանալ QR կոդեր՝ մուտք գործելու համար: Գործընթացն արդեն մեկնարկել է, և տոմսերի էլեկտրոնային համակարգը մինչև 2024 թվականի ամառ պետք է ամբողջովին ներդրված լինի:
Կստեղծվի գորգի թանգարան
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանը Հարավային Կովկասի գորգագործության կենտրոնն է եղել, և այդ ուղղությամբ հանրահռչակման աշխատանքները պետք է շատացնել. առաջին քայլը կլինի գորգի թանգարան-ինստիտուտի ստեղծումը: Նախարարի տեղակալի խոսքով՝ սա ռազմավարական առաջնահերթություն է դարձել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելիք գորգերի թանգարանը լինելու է պետական՝ պետական ցուցանմուշների հիման վրա, իսկ Շուշիից փրկված գորգերը մասնավոր հավաքածուից են:
«Մենք կարող ենք համագործակցել, կարող ենք ժամանակավոր ցուցադրություն կազմակերպել այդ հավաքածուի հիման վրա, բայց թանգարանը պետական է լինելու, և մասնավորն այնտեղ մասնաբաժին ունենալ չի կարող: Մենք բազմիցս համագործակցության առաջարկներ արել ենք, բայց արձագանք չենք ստացել»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:
Այնուհետև, նախարարի տեղակալն անդրադարձել է թանգարանների՝ մշակութային արժեքներով շարունակական համալրմանը, ցուցադրական և ֆոնդային տարածքների արդիականացմանը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը և նյութատեխնիկական բազայի թարմացմանը, կրթական ծրագրերում վերականգնողի մասնագիտության ներդրման հնարավորությանը՝ մագիստրոսական կոչման տարբերակով, ոլորտի մասնագետների շարունակական վերապատրաստմանը, այդ թվում՝ թանգարանների, գրադարանների աշխատակիցների, վերականգնողների, ինչպես նաև թանգարանային առարկաների շտեմարանի՝ 800 հազար թանգարանային արժեքով համալրմանը, որն այս պահին 350 հազար է կազմում:
Խոսելով ոչ նյութական մշակութային ժառանգության մասին՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ ոլորտի պետական քաղաքականությունն ուղղված է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանն ու հանրայնացմանը, հանրության իրազեկվածությանը, ժառանգության պահպանման գործընթացներում ներգրավմանը, ժառանգության ճանաչելիության բարձրացմանը:
«Մտադիր ենք ապահովել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի գույքագրման գործընթացի շարունակականությունը: Ներկայում ՀՀ 3 պետական ցանկերում գրանցված են 72 հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներ: Այդ թիվը նախատեսում ենք շեշտակի ավելացնել»,- ասել է նախարարի տեղակալը:
ԼՂ-ից բռնի տեղահանվածների ոչ նյութական ժառանգության գույքագրում և պահպանություն
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ կարևոր ուղղություն է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրումը, պահպանության և փոխանցման ապահովումը:
«Մենք հայտ կնախապատրաստենք ու կներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ՝ հայտում ներառելով, օրինակ, Հադրութի բարբառը, ոչ մշակութային այլ ժառանգություններ՝ խոհանոց, ավանդույթներ, որպեսզի դրանք ճանաչվեն համաշխարհային մշակութային ժառանգության մաս», - պարզաբանել է նախարարի տեղակալը:
Ալֆրեդ Քոչարյանը նաև նշել է՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացում նախատեսվում է ՀՀ համայնքների, ժառանգությունը կրող խմբերի, անհատների, հասարակական և մշակութային կազմակերպությունների ներգրավվածության ընդլայնում: Սա վերաբերում է նաև Հայաստանում ազգային փոքրամասնություններին:
Գրադարանների համար Էլեկտրոնային սպասարկման ծրագրերի մշակում
Անդրադառնալով գրադարանների ոլորտին՝ նախարարի տեղակալը նշել է՝ ոլորտի պետական քաղաքականության նպատակն է գրադարանային հավաքածուների պահպանությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության թվայնացումը, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ավտոմատացված համակարգերի շարունակական զարգացումը, համալրման անընդհատության ու գրադարանային հավաքածուների օգտագործման մատչելիության ապահովումը, գրադարանների շուրջ համայնքային մշակութային կյանքի կազմակերպման հայեցակարգերի մշակումը:
Ըստ այդմ՝ նախատեսվում է ԿԳՄՍՆ գրադարաններում էլեկտրոնային սպասարկման ծրագրերի մշակում, մեխանիզմների ներդնում, թվայնացված գրականության տվյալների շտեմարանի համալրում, գրավոր ժառանգության թվայնացում ու շտեմարաններում մուտքագրում. մինչև 2027 թ. նախատեսվում է թվայնացված 18 000 000 գրավոր ժառանգության միավոր:
Նախատեսվում է նաև համայնքներում նորարարական ստեղծագործական բազմաֆունկցիոնալ միջավայրի ձևավորում մշակույթի տների և գրադարանների հիմքի վրա, այդ թվում՝ մասնավորի հետ համագործակցությամբ, ձեռագրական, գրքային և արխիվային հավաքածուների հասանելիության լիարժեք ապահովման նպատակով արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ որոնողական համակարգերի կատարելագործում, համայնքային գրադարանների գրքային հավաքածուների գույքագրում և հաշվառում, գրադարաններում նյութատեխնիկական բազայի ապահովում, թվայնացնող սարքավորումների ձեռքբերում, տեխնիկական վերազինում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ