ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

7 հայ ծանրորդներ Մեքսիկայում մասնակցում են աշխարհի երիտասարդական առաջնությանը

Նոյեմբերի 15, 2023
Սպորտային լուրեր

Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի 7 ներկայացուցիչներ:

Ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի ուղեկցությամբ մրցավայր են մեկնել Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ):

Աղջիկների թիմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):

Երիտասարդական ԱԱ-ին հայտավորված են ավելի քան 280 ծանրորդներ: Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն