ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կարևոր է արժևորել մեր ունեցածը և դրանից ուժ ստանալ». նախարարը մասնակցել է Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսին

Նոյեմբերի 17, 2023
Մշակութային լուրեր

Գաֆէսճեան թանգարանում կայացել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել ինքը՝ Վարպետը։

Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կինոոլորտի ներկայացուցիչներ, փելեշյանական արվեստի սիրահարներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նշանակալի իրադարձության կապակցությամբ, որը, ըստ նրա, սպասվել է կես տարուց ավելի․ «Այսօր հրաշալի հնարավորություն ունենք առնչվելու սիրելի Վարպետի մտքին ու խոսքին, որը հազվադեպ է, ու հենց դրանով էլ ավելի արժեքավոր է դարձնում ասված յուրաքանչյուր բառ։ Շատ կարևոր է արժևորել մարդկանց, երբ նրանք այստեղ են՝ մեր կողքին։ Շնորհակալություն Ձեզ տեսնելու, լսելու և Ձեր ներկայությունը վայելելու այս գեղեցիկ առիթի համար։

Ժամանակները բարդ են, բոլորիս մտքերը՝ բազմաշերտ, և այս պայմաններում շատ կարևոր է խոսել արվեստից ու մշակույթից, արժևորել մեր ունեցածը և դրանից ուժ ստանալ՝ հաղթահարելու բոլոր մարտահրավերները։ Սիրելի՛ Վարպետ, Ձեր արվեստն էլ այն ուժն է, որ մեզ մղում է առաջ գնալու և ստեղծելու հնարավորություններ, որ սերունդները ևս առնչվեն Ձեր ժառանգությանն ու դասերին»։

Ըստ նախարարի՝ քննարկվում են Արտավազդ Փելեշյանի անվամբ կինոդպրոց հիմնելու հեռանկարները, որպեսզի ուսանողները, որոնք իրենց ապագան տեսնում են կինոաշխարհում, կարողանան սովորել Վարպետից։

«Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ամբողջ կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ հիշարժան դրվագներ:

Վարպետը, որ իր ողջ գործունեության ընթացքում ֆիլմեր է արել ու լռել, միջոցառումը զարդարել է իր կյանքի մասին հուշերով․ «Տարիներ առաջ ապրում էի «Արմենիա» հյուրանոցում: Մի երեկո զանգ պատվիրեցի Կիև՝ խոսելու Փարաջանովի հետ: Տարբեր թեմաների մասին խոսեցինք, անգամ բամբասեցինք ստուդիայի ղեկավարությունից: Խոսեցինք մեկ ժամից ավելի, և երբ անջատեցի հեռախոսը, անմիջապես զանգ եկավ: Փոստի աշխատակցուհին էր։ Ասաց, որ վճար չի վերցնելու շուրջ մեկ ժամ տևած հեռախոսազանգի դիմաց, քանի որ այնպիսի զրույց, ինչպիսին իմ և Փարաջանովինն էր, իր կյանքում երբևէ չէր լսել: Նա խնդրեց ծանոթանալ ինձ հետ։ Ես սիրով համաձայնեցի և հրավիրեցի հյուրանոց՝ հաջորդ օրը հանդիպելու և ծանոթանալու։ Հիանալի մարդ էր այդ կինը։ Մի հերթական զրույցի ժամանակ էլ ասաց՝ ես կարող եմ անվճար խոսել արտերկիր, երբ ցանկանամ։ Ասացի, որ արտերկրի համարներ չունեմ»։

Երեկոյի ընթացքում Փելեշյանի մասին հուշերով կիսվել են նաև կինոգետներ Անետա Երզնկյանը և Սիրանույշ Գալստյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)