ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՄԿՈւ ոլորտ. վերապատրաստում իրականացնելու նպատակով երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը

Նոյեմբերի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2023 թվականին վերապատրաստում իրականացնելու համար երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի» հիմնադրամի «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման» կենտրոնի և «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամի հայտերը մերժվել են՝ համապատասխան մասնագետների փորձառության բացակայության և վերապատրաստման ծրագրում ու պլանում առկա թերությունների հիմքով, իսկ «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպության հայտը մերժվել է՝ սահմանված ժամկետից ուշ հայտը ներկայացնելու պատճառով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն