ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ֆրանկոֆոն ընտանիքի արժեքները կրելը հոգեհարազատ է մեր հասարակությանը. նախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենին

Նոյեմբերի 20, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Զեյնա Մինային և կարևորել Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտին առնչվող հարցերը քննարկելու հնարավորությունը:

«Ֆրանսերենը և ֆրանկոֆոն արժեքները մեկ անբաժանելի ամբողջություն են: Մեզ համար կարևոր է նաև ֆրանկոֆոն երկրների հետ համագործակցության փորձը, որ կուտակել ենք Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահության տարիներին: Ամեն տարի Հայաստանում մեծ հանդիսավորությամբ է նշվում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, անցկացվում են տարբեր միջոցառումներ, որոնք նպաստում են ֆրանկոֆոն մշակույթի  և արժեքների   տարածմանն ու  լեզվի  զարգացմանը: Սա մեր կյանքի մի մասն է կազմում: Անգամ եթե մեզանից բոլորը չէ, որ խոսում են ֆրանսերեն, ֆրանկոֆոն ընտանիքին պատկանելու զգացումը և այդ ընտանիքի արժեքները կրելը հոգեհարազատ են մեր հասարակությանը: Այս համատեքստում Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի խաղերը Հայաստանում հյուրընկալելու ցանկությունը տրամաբանական հաջորդ քայլն է մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտ ներկայացնելու համար և ընդգծել՝ այն, ինչ այս օրերին տեսել է մեր երկրում, բավականին տպավորիչ է:

«Հասցրել եմ լինել մի շարք մարզական և մշակութային հաստատություններում, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում: Իսկապես, բավականին զարգացած ենթակառուցվածքներ ունեք, և արդեն իսկ կարող եմ ասել՝ գրեթե ամբողջովին պատրաստ եք խաղերը հյուրընկալելուն: Արդեն իսկ բավականին լուրջ և տպավորիչ հայտ եք ներկայացրել: Լինելով Հայաստանում ու տեսնելով ՀՀ կառավարության վերաբերմունքը՝ ավելի քան վստահ ենք, որ ի զորու եք հոբելյանական 10-րդ խաղերն անցկացնել ամենաբարձր մակարդակով»,- նշել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան:

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենն ընդգծել է՝ 2027 թվականի խաղերն ընդունելու պատրաստակամությունը մշակույթի և սպորտի ռազմավարական զարգացման՝ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հայտին և Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր: Պատվիրակության անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել խաղերի կազմակերպման համար նախատեսվող վայրերի և դրանց պայմանների վերաբերյալ:

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան կարևորել է նաև Հայաստանում ֆրանսերեն լեզվի հանդեպ հետաքրքրությունը: Նախարար Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը թույլ կտա էականորեն ավելացնելու ֆրանսախոս անձանց թիվը մեր հասարակությունում:

Նշենք՝ դեկտեմբերի 14-ին Փարիզում կայանալիք կոնֆերանսին պաշտոնապես կնեկայացվեն Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը հյուրընկալելու պատրաստակամություն հայտնած երկրների վերջնական հայտերը, ինչից հետո Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեն որոշում կկայացնի խաղերի անցկացման վայրի վերաբերյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…