ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր համագործակցություն՝ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրի շրջանակում

Նոյեմբերի 20, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ սեպտեմբերից Հայաստանի 16 ավագ դպրոցներում մեկնարկել է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը։

Այն դպրոցների շուրջ 400 աշակերտի համար հասանելի է դարձնում խորացված մաթեմատիկայի, Python ծրագրավորման լեզվի անվճար ուսուցումը՝ ստեղծելով Հայաստանում ապագա նորարարների սերնդի ձևավորումը խթանող որակյալ մասնագիտական և կրթական ուղի, ինչպես նաև լրացնելով ոլորտում ԱԲ մասնագետների բացը։

Ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «ԱԲ կրթության խթանումը Հայաստանում» խորագրով քննարկմանը, որի նպատակն էր ընդհանուր հարթակ ձևավորել տեխնոլոգիական և պետական կառույցների ներկայացուցիչների համար և մեկտեղել ջանքերը Հայաստանում արհեստական բանականության ոլորտում կրթության զարգացման ուղղությամբ։

Քննարկմանը ներկա են եղել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, FAST հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը, ոլորտի ներկայացուցիչներ:

Հանդիպմանը ներկայացվել են շահագրգիռ տարբեր կողմերի հետ համագործակցության տեսլականը, այդ ուղղությամբ «Արհեստական բանականության սերունդ» ծրագրում գործընկերներ, հովանավորներ ներգրավելու հնարավորությունները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ բարեփոխումների այս փուլում վերանայվում են կրթության բովանդակությունը, գիտելիքի գնահատման նոր մոտեցումները, դասավանդման մեթոդաբանությունը և այլն. «Ավագ դպրոցի յուրաքանչյուր սովորող պետք է հնարավորություն ունենա ուսումնասիրելու այն առարկաները, որոնք իրեն առավել հետաքրքիր են, և պատրաստվում է ապագայում մասնագիտական կրթություն ստանալ: Այս առումով չափազանց կարևորում ենք այն օժանդակ ծրագրերը, որոնք օգնում են պետական քաղաքականությունն ավելի հասցեական և թիրախային իրականացնել: Վստահաբար կարող ենք արձանագրել, որ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագիրն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է ձեռք բերել դպրոցների շրջանում»:

Արաքսիա Սվաջյանը հավելել է, որ ոլորտի զարգացման ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներն այս տարվանից 25 տոկոս հավելավճար են ստանում, մինչև 2026 թ. ՀՀ բոլոր դպրոցները կհագեցվեն բնագիտամաթեմատիկական լաբորատորիաներով և այլն:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ևս կարևորել է դպրոցական տարիքից սովորողների՝ արհեստական բանականությանն առնչվելն ու ճիշտ պատկերացումներ ձևավորելը:

«Արհեստական բանականությունը հզոր գործիք է, որը կարող է ստեղծել և՛ բարիք, և՛ չարիք: Պարզապես պետք է սովորողներին ճիշտ ուղղորդել՝ դրա կիրառմամբ դրական արդյունքներ ունենալու նպատակով: Այն մեր կյանքի մի մասն է դառնալու, և պետք է հնարավորինս պատրաստ լինենք փոփոխություններին, քանի որ դրանով զգալի ռիսկեր կարող ենք նվազեցնել»,- ասել է ԲՏԱ նախարարը:

Հանդիպմանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ ոլորտի ռեսուրսների համախմբման և «ԱԲ սերունդ» ծրագրի դպրոցները համապատասխան գործիքակազմով ապահովելու նպատակով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)