ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը պետական աջակցությամբ համալրվել է ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով

Նոյեմբերի 24, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր այցելել են «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ՝ ծանոթանալու նոր ձեռք բերված ֆիզիկաքիմիական լաբորատոր գործիքակազմին:

Ֆիզիկաքիմիական հետազոտություններ իրականացնող սարքավորումները ձեռք բերելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ կենտրոնին հատկացվել է 69 մլն դրամ: Դրանք հնարավորություն կտան առավել գիտականահեն գործունեություն ծավալելու և արդյունավետ դարձնելու արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշխատակազմին նոր լաբորատորիայի գործարկման առիթով՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով արդյունավետ գործունեության համար:

«Դուք շատ կարևոր աշխատանք եք անում, և առաջնային է պատշաճ աշխատանքային պայմանների ապահովումը: Հուսով եմ՝ այս սարքավորումները ձեռք բերելուց հետո ձեր անելիքները զգալիորեն կթեթևանան, և տարբեր ուղղություններով աշխատելու նոր հեռանկարներ կբացվեն: Սա մեկնարկ է՝ զարգանալու, առաջ գնալու և նոր գաղափարներ իրագործելու: Վստահ եմ՝ ձեր կատարած աշխատանքն ավելի որակյալ և արդյունավետ կդառնա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Էսթեր Աբրահամյանի խոսքով՝ տարիներ շարունակ անհրաժեշտ սարքավորումների բացը լրացվել է աշխատակիցների պրոֆեսիոնալիզմով, ինչը, սակայն, լի էր տարաբնույթ ռիսկերով. այժմ գործիքները կնվազեցնեն ռիսկերը:

«Այս գործիքակազմը հետազոտական նոր լիցք է մեզ համար, որտեղ բնագիտական և հումանիտար ոլորտների հետաքրքիր համագործակցություն կա»,-նշել է Էսթեր Աբրահամյանը:

Կենտրոնի փորձագետները ներկայացրել են սարքավորումների գործառական նշանակությունը, դրանց առավելություններն ու աշխատանքային սկզբունքները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը և նրա տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նաև ծանոթացել են կենտրոնի պայմաններին, հետաքրքրվել առկա խնդիրներով, նախանշել դրանց լուծման ճանապարհները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)