ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աջակցություն ստեղծագործողներին, հետազոտողներին և թարգմանիչներին

Նոյեմբերի 24, 2023
Մշակութային լուրեր

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աջակցում է առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։

Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը:

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ֆիզիկական անձինք (գրողները, հետազոտողները, թարգմանիչները), որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են:

Դրամաշնորհին դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ մրցութային կարգում (կցվում է):

Ներկայացված հայտերը քննելու և 2024 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրահրատարակչության բաժին (հեռախոս՝ 010599629, դիմել Արմեն Սարգսյանին) բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն