ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հիշատակի միջոցառում Սիսիանի հ1 հիմնական դպրոցում

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Սիսիանի հ 1 հիմնական դպրոցում ապրիլի 20-ին կայացավ հիշատակ-միջոցառում: Դպրոցի 3-րդ դասարանը` դասվար Ա. Մկրտչյան, անվանակոչվեց արցախյան պատերազմում զոհված Լիպարիտ Հակոբյանի անունով: Հիշատակ-միջոցառմանը ներկա էին քաղաքապետ Ա. Սարգսյանը, հյուրեր, ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ, աշակերտներ և հերոս ազատամարտիկի ծնողներ, ընկերներ և բարեկամներ: Միջոցառումը շատ հուզիչ էր` երրորդցիներն ասմունքեցին, երգեցին, հնչեց նորաստեղծ երգ` նվիրված հերոս-ազատամարտիկին: Աշակերտները խոստացան այսուհետ ավելի լավ սովորել հերոս ազատամարտիկի անունը կրող դասարանում: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի կազմակերպիչ Մերի Ազարումյանը և ազատամարտիկի եղբոր դուստր Աննա Հակոբյանը: