ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Սպորտում կանանց ներգրավվածության բարձրացումը ռազմավարական խնդիր է». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Ուրարտուի» աղջիկների թիմի հետ

Նոյեմբերի 28, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ, ծանոթացել ակումբի ենթակառուցվածքներին, պատանի և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև հանդիպել «Ուրարտուի» կանանց թիմերի ներկայացուցիչների հետ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցն ու ակումբի այլ ներկայացուցիչներ:

«Ուրարտուի» կանանց թիմերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը նախևառաջ կարևորել է մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար նախընտրած մարզաձևով զբաղվելու հնարավորությունը՝ անկախ տարիքից և սեռից:

«Այն, որ զբաղվում եք ձեր սիրած մարզաձևով՝ տվյալ դեպքում ֆուտբոլով, նշանակում է՝ արդեն հաղթող եք. կարողացել եք կոտրել կարծրատիպերն ու ձեր երազանքների հետևից գնալու քաջություն և համառություն ունեցել: Սա, հավատացեք, շատ գովելի է»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարն ու հետագա հաջողություններ մաղթել ֆուտբոլիստուհիներին:

«Ուրարտուի» պատանի և երիտասարդ ֆուտբոլիստուհիները Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ընթացքում մի շարք հարցեր են բարձրաձայնել, մասնավորապես՝ Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման հեռանկարների, տարբեր մարզաձևերում բարձր արդյունքներ գրանցած մարզիկների խրախուսման համար գործող պետական ծրագրերի, դպրոցներում և բուհերում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանն ուղղված կրթական ծրագրերի և այլ հարցերի վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ սպորտում կանանց ներգրավվածության բարձրացումը ռազմավարական խնդիր է. «Կարծում եմ՝ պետք է շատ լուրջ զբաղվել կանանց ֆուտբոլով և խրախուսել մեր աղջիկներին՝ զբաղվելու ֆուտբոլով: Սա միայն սպորտի խնդիր չէ. ֆուտբոլով զբաղվելը փոխում է մարդու կյանքը, զարգացնում առաջնորդական այնպիսի հատկանիշներ, որոնք մեր բոլոր աղջիկներն էլ ունեն, սակայն երբեմն անհրաժեշտ են պայմաններ ու միջավայր՝ դրանք գիտակցելու համար: Կարծում եմ՝ կանանց ֆուտբոլը նաև բավականին հեռանկարային ուղղություն է, և պետությունը պետք է մտածի դրա զարգացման ուղղությամբ: Ի դեպ, ֆուտբոլի զարգացման ռազմավարության մեջ դա առանձին ուղղություն է: Ներկայում մշակվում է սպորտի ռազմավարությունը, որտեղ հատուկ շեշտադրում կա կանանց ներգրավվածությունը մեծացնելու վերաբերյալ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ ՀՀ կառավարությունը նախորդ տարի պետական բյուջեից նշանակալի միջոցներ է հատկացրել Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Ըստ այդմ՝ նախատեսվում է Երևան քաղաքում, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել ֆուտբոլի 4 դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով, որտեղ կլինեն նաև անհրաժեշտ պայմաններ՝ աղջիկների մասնակցության համար:

Անդրադառնալով ՀՀ դպրոցներում «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդմանը՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ հանրակրթական պետական նոր չափորոշչով այդ առարկայի զարգացմանը տրվում է շատ մեծ նշանակություն:

«Կառավարությունը մեծ թափով դպրոցաշինության աշխատանքներ է իրականացնում, և մենք առանձին ծրագիր ունենք՝ կապված դպրոցների մարզադահլիճների կառուցման կամ վերակառուցման հետ: Այս պահին շուրջ 30 դպրոցներում մարզադահլիճների կառուցման և վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Սա մեզ համար առաջնահերթություն է: Տրամադրում ենք նաև նոր գույք և փորձում բացօթյա մարզահրապարակ ունենալ, որտեղ հնարավոր կլինի նաև ֆուտբոլ խաղալ: Ցանկանում ենք, որ դպրոցներում երեխաները նաև մարզաձևերի վերաբերյալ պատկերացում կազմեն: Տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների հետ այժմ մշակվում և ներդրվում են ծրագրեր, որը հնարավորություն կտա կոնկրետ մարզաձևին ուղղված ֆիզկուլտուրայի դասեր անցկացնել: Վարդենիսում, օրինակ, ավագ դասարաններում ֆիզկուլտուրայի ժամին հենց ֆուտբոլ են անցնում: Կան մարզեր, որտեղ ժայռամագլցման կամ դահուկավազքի դասեր են կազմակերպվում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ առկա է խաղային մարզաձևերի զարգացման լուրջ խնդիր:

Պատասխանելով բուհերում առողջ ապրելակերպի և սպորտի զարգացման մասին հարցին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սպորտի ռազմավարության մեջ համալսարանական սպորտի զարգացումն ամրագրված է որպես առանձին նպատակ, ինչը նախևառաջ ենթակառուցվածքների բարելավում է ենթադրում: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ Ակադեմիական քաղաքում նախատեսվում է ունենալ թե՛ ազգային մարզադաշտ, թե՛ առանձին սպորտային ենթակառուցվածքներ՝ սպորտը բուհերում խրախուսելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից սպորտին տրամադրվող ֆինանսական աջակցությանը, մասնավորապես՝ բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների միանվագ պարգևատրումների համար հատկացումների կրկնապատկմանը, ամսական անվանական թոշակներին և ցկյանս պատվովճարներին:

«Ուրարտու» այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը շրջել է նաև ակումբի թանգարանում, որտեղ Ժաննա Անդրեասյանին են ներկայացվել ակումբի պատմությունն ու նշանակալի ձեռքբերումները, անդրադարձ է կատարվել թիմի նվաճումներին, բարձր արդյունքներ ցույց տված ֆուտբոլիստներին, ինչպես նաև «Ուրարտուի» անվան հետ կապ ունեցող անվանի և լեգենդար մարզիկներին: Թանգարանը բացվել է 2022 թվականին՝ ակումբի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)