ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել է ԿԳՄՍՆ ենթակայության ՊՈԱԿ-ների ստեղծագործական անձնակազմի որակավորման քննությունների անցկացման կանոնակարգը

Նոյեմբերի 29, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման օրինակելի կանոնակարգը:

Կանոնակարգով սահմանվել են վերոնշյալ կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի ատեստավորում անցկացնելու իրավահարաբերությունները:

Ատեստավորումը ստեղծագործական գործունեության շարունա­կական կատարելագործման գործընթաց է: Այն նպաստում է խմբերի մասնագիտական ստեղծագործական խնդիրների արդյունավետ լուծմանը, ստեղծագործական անձնակազմի որակական մակարդակի բարձրացմանը և կադրային հոսունության կառավարմանը, ինչպես նաև ստեղծագործական անձնակազմի վարձատրության քաղաքականության իրականացմանը:

Ատեստավորման գործընթացը կազմակերպվում է մասնագիտական հանձնաժողովի կողմից անցկացվող քննությունների միջոցով` ստեղծագործողի պրոֆեսիոնալիզմի, կատարողական վարպետության և բեմական տվյալների օբյեկտիվ գնահատականի հիման վրա:

Կազմակերպության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովը բաղկացած է առնվազն 7 անդամից: Հանձնաժողովն ի պաշտոնե նախագահում է կազմակերպության գեղարվեստական ղեկավարը (գլխավոր դիրիժորը): Եթե նշյալ կազմակերպությունը գեղարվեստական ղեկավար կամ վերջինիս փոխարինող չունի, ապա հանձնաժողովի նախագահ է նշանակվում հանձնաժողովի այն անդամը, որը հանդիսանում է տվյալ ոլորտի անվանի արվեստագետ և ունի աշխատանքի երկարամյա փորձ: Ելնելով կազմակերպության ոլորտային ուղղվածությունից՝ հանձնաժողովի անդամներ կարող են հանդիսանալ ստեղծագործական խմբերի ղեկավարները, ոլորտի ճանաչված մասնագետները, ոլորտի մասնագիտացված բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները:

Քննության արդյունքում հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

2) ենթակա է ելույթավճարի բարձրացման,

3) ենթակա է ելույթավճարի իջեցման,

4) չի համապատասխանում:

Հանձնաժողովի որոշման հիման վրա կազմակերպության տնօրենը հրամա­նով հաստատում է աշխատողի ատեստավորման արդյունքը և սահմանում աշխատողի վարձատրության չափը։ Աշխատողի վարձատրությունը ձևավորվում է կազմա­կերպության հաստիքացուցակով սահմանված աշխատավարձի դրույքաչափից և ելույթավճարից: Ատեստավորման արդյունքների հիման վրա ստեղծագործական անձնակազմի աշխատակցի՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության վերաբերյալ hանձնաժողովի կայացրած որոշման դեպքում կարող է քննարկվել աշխատակցի հետագա ստեղծագործական գործունեության մեջ ընդգրկման հնարավորությունների վերաբերյալ ելույթա­վճարի խմբի հարցը:

Ելույթավճարները սահմանվում են՝ ըստ ներկայացված թատերահամերգային ծրագրերի, ինչպես նաև ստեղծագործական անձնակազմի արտիստների ներգրավվածության՝ կազմակեր­պության ֆինանսական հնարավորությունների հիման վրա: Ստեղծագործական անձնակազմի այն աշխատողների դրույքաչափերը, որոնց համար նախա­տեսված չէ ատեստավորում, սահմանվում են հարցազրույցի հիման վրա՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական որակավորումը և աշխատանքի փորձը: Կազմակերպության կողմից հրավիրյալ արվեստագետ (երաժիշտ, մենակա­տար, դիրիժոր, դերասան, ռեժիսոր և այլ) ներգրավելու պարագայում վերջինիս ելույթավճարը սահմանվում է կողմերի միջև ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա:

Զբաղեցրած պաշտոնին (հաստիքին) աշխատողի անհամապատասխա­նության հիմքով կազմակերպության տնօրենը կայացնում է աշխատանքից ազատելու որոշում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)