ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաղթանակների բերկրանքը

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

   Մայիսյան հաղթանակներին իրենց նվիրաբերումն են գործով ցույց տալիս Կապանի հ.5 հիմնական դպրոցի սաները:

    Սպորտլանդիա-2017 մարզական միջոցառումից իրենց հասանելիք բաժին բերքի պտուղները քաղեցին դպրոցի 1-3-րդ  և 4-7-րդ դասարանների թիմերը՝ զբաղեցնելով 1-ին պատվավոր տեղերը:  Սաներն արժանացան գավաթների և պաշտոնալկան պատվոգրերի:

      Հերթական հաջողություններն ուրախություն և պատիվ բերեցին ոչ միայն դպրոցին, այլև Կապան քաղաքին: Ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Անուշ Ալթունյանի և Արտյոմ Պողոսյանի շնորհիվ դպրոցում բարձր հիմքերի վրա է դրված սպորտը:

   Դպրոցի սաները գոտեպնդվել են ու իրենց ոգևորությունն են փոխանցել հասակակիցներին՝ իրենց արժանի փոխարինողներին:

    Դպրոցի տնօրենությունը խրախուսել և շնորհավորել է սաներին՝ ցանկանալով նորանոր հաղթանակներ հետագա մրցումներում:

 

 Կապանի հ.5 հիմնական դպրոց