ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Միասնությունը ուժ է» խորագրով միջոցառում Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցում

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Արմավիրի հ8 հիմնական դպրոցի դասվար Մերի Գալստյանը 4ա դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր  միջոցառում՝ «Միասնությունը ուժ է» խորագրով: Միջոցառման հիմքում ընկարծ էր հետևալ գաղափարախոսությունը՝ մենք հավատում ենք քեզ, հա՛յ զինվոր, հավատում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրի մեջ Վարդանի ոգուց մի կայծ կա,մի վառվող բեկոր, Սասնա ծռերի խենթությունը կա, նրանց դյուցազնական ուժի ու զորության մի մասնիկը …հենց այդ հավատից է ծնվում այն մեծ սերը,որ մեր ժողովուրդը տածում է իր զինվորի՝ հայրենյաց պաշտպանի հանդեպ։Ամեն ինչ  քեզ համար,զինվո՛ր,որ դու քո թիկունքին զգաս մեր տաք շունչը, զգաս,որ մենակ չես։ Ու նաև հավատաս։ Քո հավատը մեր հավատն է՝ հանուն խոստումնալից ապագայի, հանուն ողջ հայության միավորման…