ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջնադարից մինչև նորագույն շրջան. կբացվի հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուի ցուցահանդեսը

Դեկտեմբերի 1, 2023
Մշակութային լուրեր

Դեկտեմբերի 1-ին` ժամը 18:30-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կցուցադրվի իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն՝ «Խաչ քո» խորագրի ներքո:

Ցուցադրությունը կգործի մինչև 2024 թ. փետրվարի 15-ը:

«Խաչ քո» խորագրով ցուցահանդեսն ընդգրկում է թե՛ հայկական, թե՛ այլ ժողովուրդների խաչեր՝ ստեղծված միջնադարից մինչև նորագույն շրջան: Քրիստոնեական տարբեր քաղաքակրթությունների խաչերի ցուցադրությունը մեկ հարկի ներքո միտված է բացելու նոր տեսողական, իմացական հորիզոններ:

Հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուները ցուցադրվել են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մատենադարանում և մի շարք այլ թանգարաններում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն