ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանաչենք մեր մեծերին և հպարտանանք նրանցով

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

        ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական  քաղաքականության շրջանակներում իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը, որի նպատակը նոր ձևավորվող սերնդի մեջ հայրենասիրության արմատավորելն ու հայապահպանության նպաստելն է: 2017 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել է նաև նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցը  (175-ամյակ):

       2017թվականի ապրիլի 19-ին` Ալեքսանդր  Մանթաշյանցի մահվան օրը, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի  Ասքանազ Մռավյանի անվան N4 հիմնական դպրոցի VIIIԱ դասարանում պատմության ուսուցիչ Արթուր Կիրակոսյանի նախաձեռնությամբ անցկացվեց  բաց տեսադաս, որին ներկա էին տնօրինությունը, ուսուցչներ: Ցուցադրվեցին հետաքրքիր տեսաֆիլմեր, ներկայացվեց բեմականացում  հայ բարերարի կյանքի, գործունեության,  մարդկային բարձր արժանիքների վերաբերյալ:

      Հայ մեծ բարերար Ալեքսանդր Իվանի Մանթաշյանցը ծնվել է Թիֆլիսում 1842 թվականի մարտի 3-ին վաճառականի ընտանիքում, սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում: Մանթաշյանցը տիրապետել է երեք լեզուների` ռուսերեն, վրացերեն և անգլերեն: