ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2023 թվականի մրցույթը

Դեկտեմբերի 4, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը. 2023 թվականի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ:

Մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում կարող են ընդգրկվել նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, և այլ մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը ձևավորվում է յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 10-ը:

Մրցույթի մասնակիցների առաջադրումը

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության հավաքականների մարզիկ-մարզուհիները: Մրցույթի մասնակիցների առաջադրումը որոշվում է հետևյալ ընթացակարգով.

Նախարարությունը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 13-ը հրապարակում է օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական մարզաձևերից՝ սամբո և շախմատ, մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներ ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները):

Մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 12-ը ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր, ոչ օլիմպիական՝ սամբո և շախմատ) մրցութային անվանացանկում ներառելու նպատակով հանձնաժողովին են ներկայացնում մեկից երեք մարզիկի թեկնածություն: Մեկ հայտում երեքից ավելի թեկնածություն ներկայացնելու դեպքում մրցութային անվանացանկում ներգրավվում են առաջին երեք թեկնածուները: Մարզաձևերի ֆեդերացիաների կողմից կարող են առաջադրվել այն թեկնածուները, որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և/կամ իրենց մրցելույթներում Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Սահմանված կարգով առաջադրված թեկնածությունները միասին կազմում են մրցութային անվանացանկը:

Մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները

Մարզաձևերի ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչները և նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշմամբ և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնում:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է մրցույթի արդյունքները: Հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկությունների առանձին-առանձին ամփոփման համար կազմվում է մարզիկների վարկանիշային (ռեյտինգային) սանդղակ: Ձայների քանակը մարզիկների վարկանիշային առաջին սանդղակում տվյալ մարզիկի միավորների քանակն է: Մարզիկի ցուցանիշը որոշվում է հետևյալ ձևով.

  • հաշվարկվում է հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում տվյալ մարզիկի ստացած ձայների քանակը՝ յուրաքանչյուր առաջին տեղի համար տասը, երկրորդ տեղի համար՝ ինը, երրորդ տեղի համար՝ ութ և այդպես շարունակ՝ տասներորդ տեղի համար մեկ ձայն սկզբունքով,
  • առաջին 10 ամենաբարձր վարկանիշային վերջնական միավորն ունեցող մարզիկները ճանաչվում են մրցույթի հաղթողներ: Հավասար վարկանիշային վերջնական միավորների դեպքում մարզիկները հավասարապես բաժանում են այն տեղերը, որոնց հավակնում են:

Հանձնաժողովը մրցույթի հաղթող մասնակիցների անվանացանկը հրապարակում է ԿԳՄՍՆ-ի կողմից կազմակերպվող հանդիսավոր արարողության ընթացքում:

Հանձնաժողովի կայացրած որոշումները պարտադիր են մրցույթին մասնակցող մարզիկների, մարզաձևերի ֆեդերացիաների, ինչպես նաև քվեարկությանը մասնակցած անձանց համար:

Մրցույթի հաղթողների պարգևատրման կարգը

Մրցույթի 10 հաղթողները պարգևատրվում են դրամական պարգևներով՝ յուրաքանչյուրը 5 մլն ՀՀ դրամ՝ առանց հարկերի և տուրքերի:

Լրագրողների հավատարմագրման և մրցույթի անցկացման ժամկետների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)