ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ երգի Մեսրոպ Մաշտոց

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Թերևս ամենախոսուն շրջասույթն է, որ տրվել է հայ հանճարեղ զավակներից մեկին՝ Կոմիտասին:

Ու սովորական մի օր՝ Մ. Գալշոյանի «Կռունկ» թեման ամփոփելիս, VI -րդ դասարանի աշակերտները իրենց հոգու գաղտնարաններում գտան ու բացահայտեցին իրենց Կոմիտասին: Գտան, որ այլևս չկորցնեն:

Դրան մեծապես նպաստեցին Կոմիտասի կենսագրական տվյալները, տեսաշարով երևացող Կոմիտասի նկարները, «Կռունկ» երգի ունկնդրումը: Եվ դասի խոսուն վերնագիրն էլ(կռունկը՝ հայ պանդուխտի ճակատագիրն իր մեջ ներառող թռչուն) իր բացատրությունը գտավ երգի ամբողջական մեկնությամբ ու նաև սրտմաշուկ մի հարցի պատասխան ստանալու ակնկալիքով. «Կռո´ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս…»: Դասն առավել զգացմունքային դարձավ, երբ դասարանի 22 աշակերտներ, ինչպես Մ. Գալշոյանն է գրում. «Իրենց մատղաշ կոկորդները սրինգ դարձած» կոմիտասյան երգերի հնչյունները սփռվեցին օդի մեջ(«Կռունկ», «Կաքավիկ», «Անձրև եկավ շաղալեն»): Մի հավելում ևս. դասը ինտեգրված դաս էր, և գեղարվեստական նյութին զուգահեռ ամրապնդվեցին բարդ բառերի տեսակները(համադրական և հարադրական), դրանց գրության ձևերը, դասանյութից բերվեցին համապատասխան օրինակներ: Խրախուսելի էր նաև այն, որ աշակերտները առանց դժվարության կարողանում էին բուհական քննության շտեմարանից առաջադրանքներ կատարել, ճշտել բառակազմական կաղապարները (օրինակ՝ գերատեսչական բառի համար. նախածանց+հոդակապ+արմատ+վերջածանց):

Կազմակերպիչ՝ Ժենյա Մակարյան