ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցույթը

Դեկտեմբերի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

 Կայացել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ հեռուստա/ռադիո արտադրանք, տպագիր և էլեկտրոնային նյութեր:

2023 թվականին մրցույթին ներկայացվել է 11 հայտ (7 հայտ՝ հեռուստա/ռադիո արտադրանք անվանակարգում, 4 հայտ՝ տպագիր և էլեկտրոնային նյութեր անվանակարգում):

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ ընդգծելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում լրագրողական հանրույթի դերը՝ որպես խնդիրն արմատախիլ անելուն և կանխարգելելուն ուղղված պայքարի առաջամարտիկներ:

«ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը, ինչը վկայում է այն մասին, որ ոլորտը պետության ուշադրության կենտրոնում է՝ տարբեր միջոցառումների իրականացմամբ: ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում մի շարք միջոցառումներ մարդկանց շահագործման և դրա դեմ պայքարի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և երիտասարդության շրջանում զգոնությունն արթնացնելու ուղղությամբ, որոնցից մեկն է նաև այս մրցույթը: Հատկանշական է, որ անցյալ տարվա համեմատ այս տարի ունենք մրցութային հայտերի ներկայացման համեմատաբար բարձր ցուցանիշ: Վստահ եմ՝ թրաֆիքինգի վերաբերյալ լուսաբանումներն ավելի շատ են, և ակնկալում ենք, որ հաջորդ տարիներին մրցույթին մասնակցությունը ևս կավելանա»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Նա հույս է հայտնել, որ լրագրողները մշտապես ուշադրության կենտրոնում կպահեն թրաֆիքինգի դեմ պայքարի թեման՝ որպես չորրորդ իշխանության կարևոր առաքելություններից մեկը՝ անկախ մրցույթներից և մրցանակներից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալագրեր է հանձնել մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամներին: Նշենք, որ հանձնաժողովի կազմը հաստատվել է՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համատեղ հրամանով հաստատված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության կանոնակարգի»:

Տպագիր և էլեկտրոնային նյութեր անվանակարգում հաղթող են ճանաչվել՝

1-ին տեղ՝ Արաքս Մամուլյան, «Մի օր ընկերուհուս խփեց կաթի բիդոնով, ինքը բողոքեց»,

2-րդ տեղ՝ Թագուհի Մելքոնյան, «Կենտրոնի ինքնակոչ խաչմերուկատերերին ազատազրկում է սպառնում. Հայաստանում ավելացել են մարդկանց թրաֆիքինգի դեպքերը»,

3-րդ տեղ՝ Սոնա Մարտիրոսյան, «Թրաֆիքինգը Հայաստանում․ փաստեր, թվեր, փորձագիտական գնահատական»:

Հեռուստա/ռադիո արտադրանք անվանակարգում հաղթող են ճանաչվել՝

1-ին տեղ՝ Տաթև Աբրահամյան, «Դրամաշորթություն՝ երեխաների առողջական վիճակի շահարկմամբ»,

2-րդ տեղ՝ Նարինե Սոլոմոնյան, «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական միջոցները»

3-րդ տեղ՝ Ամալյա Պապյան, «Ամուսինը ստիպում էր կնոջը զբաղվել մարմնավաճառությամբ»:

Հաղթող մասնակիցները շնորհակալություն են հայտնել մրցույթի միջոցով լրագրողական համայնքի դերը կարևորելու և համատեղ ուժերով թրաֆիքինգի դեմ պայքարելու համար:

Մրցանակաբաշխության արդյունքում հաղթող հայտերը պարգևատրվել են դրամական խրախուսմամբ՝

1-ին տեղի համար՝ 300.000 (երեք հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),

2-րդ տեղի համար՝ 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),

3-րդ տեղի համար՝ 200.000 (երկու հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)