ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ստրասբուրգում ներկայացվել է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման մասին հաշվետվությունը

Դեկտեմբերի 5, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգողների ամենամյա ժողովը:

Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ որպես Եվրոպական ժառանգության օրերի Հայաստանի Հանրապետությունում ազգային համակարգող:

Հարություն Վանյանը Ստրասբուրգում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ավելի քան 100 մշակութային օջախներում անցկացված «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման մասին հաշվետվությունը։ Առանձնակի շեշտադրվել է փակման արարողությունը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Հաշվետվության ներկայացման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանմանը և ԼՂ տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի համակարգող Սերգեյ Բազարիայի հետ քննարկվել է նաև «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» ծրագիրը, որին Հայաստանը կմասնակցի առաջին անգամ։ Բանակցությունների արդյունքում ՀՀ-ն իրավունք է ստացել մինչև 2023 թ․ մարտի 15-ը ներկայացնել ներքին մրցույթում հաղթող աշխատանքը։ Նշյալ համաեվրոպական մրցույթում հաղթած երիտասարդները հնարավորություն կունենան այցելել Ստրասբուրգ քաղաք։

Քվեարկությամբ ընտրվել են նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի 2024-2028 թթ․ համաեվրոպական խորագրերը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն