ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սուրբ Զատիկ

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Արարատի մարզի Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցում տիրում էր ուրախ տրամադրություն: Աշակերտները մեծ ոգևորությամբ պատրաստվել էին Սուրբ Զատկին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին:

Արդեն երեք տարի է ինչ դպրոցում ավանդույթ է դարձել «Զատիկի» տոնին նվիրված ցուցահանդես-վաճառքը: Յուրաքանչյուր դասարան յուրովի և ինքնատիպ էր պատրաստվել: Ցուցահանդես վաճառքը սկսվեց տերունական աղոթքով, աղ ու հացով, երգ ու պարով: