ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխորհրդի նիստ Ուրասարի դպրոցում

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 19-ին Ուրասարի հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը (նախագահ՝ Նիկիտա Ջանոյան) գումարեց հերթական նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց դպրոցի հարակից տարածքը ֆուտբոլի դաշտի վերածելու մասին: Աշակերտները պլանավորեցին իրենց անելիքը՝ կատարելով աշխատանքի բաժանում: Իններորդցիներ Միքայելի և Նիկիտայի ղեկավարությամբ կազմվեցին խմբեր, որոնք տեղնուտեղը լծվեցին հանրօգուտ աշխատանքի: Տարածքի մաքրման, հարդարման աշխատանքներից հետո աշակերտները նախատեսել են ունենալ ֆուտբոլի դաշտ և բասկետբոլի հրապարակ: Աշխորհուրդը որոշեց յուրաքանչյուր օր դասերից հետո կազմակերպել հետևողական աշխատանք: