ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հագեցած առարկայական շաբաթ

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 11-ից 18-ը Ուրասարի հիմնական դպրոցում հայտարարված ՆԶՊ-ի, հասարակագիտության, աշխարհագրության առարկայական շաբաթը հագեցած էր բազմաբնույթ միջոցառումներով: Աշակերտները ներկայացրին բաց դաս ՆԶՊ-ից, հանդես եկան  «Երեխայի իրավունքները» թեմայով հագեցած ռեֆերատներով, կազմակերպեցին դաս-վիկտորինա աշխարհագրությունից, որի ընթացքում դրսևորեցին կայուն գիտելիքներ: Ցուցադրեցին ուրվագծային և ընդհանրապես ցանկացած քարտեզով աշխատելու իրենց կարողությունները: Շաբաթվա յուրաքանչյուր օրը տոն էր յուրովի, ինչի արդյունքում մի անգամ ևս ամրապնդվեցին աշակերտների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:

Ուսուցիչ՝ Սամվել Մանուկյան