ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել է մի շարք նորահայտ օբյեկտների պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը

Դեկտեմբերի 12, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստում քննարկվել է մի շարք նորահայտ օբյեկտների պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը։

Նորահայտ հուշարձաններից է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հուշարձան արցախյան ազատամարտի հերոսներին» (1990-ական թթ.) հուշակոթողը։ Արագածոտնի մարզի Ավան գյուղի «Հնավայր Տիրինկատար» (պետ․ ցուցիչ՝ 2.12.34) հուշարձանի տարածքում գտնվող 12 վիշապաքարերը (Մ․թ․ա․ IV-II հազ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Հնավայրը հայտնաբերվել է 2012 թ. և 2012-2016 թթ. ուսումնասիրվել է հայ-գերմանական համատեղ արշավախմբի կողմից:

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փոքր թաղում գտնվող Բնակելի տանը (1860-1870-ական թթ.)։ Տեղացիների վկայությամբ այս տանը ծնվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Փարամազը (Մատթեոս Սարգսյան, 1863-1915 թթ.):

Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղի ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով եռանավ եկեղեցին (1906-1907 թթ.) ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ, իսկ նույն մարզի Ջրաձոր գյուղի քարայրների համալիրը (XVIII-XX դդ.)՝ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Համալիրը բաղկացած է երեք քարե դռներ ունեցող քարայրներից:

Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի բնակատեղիին (Ք.ա. VI հազ.)։ 2022 թ. հայտնաբերել է հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը: 2022-2023 թթ. կատարվել են պեղումներ:

Քննարկվել են նաև քաղաքատեղի Էրեբունի (ԱՐԻՆ ԲԵՐԴ) (մ.թ.ա. VIII-III դդ., պետ․ ցուցիչ՝ 1.5.19 Հ), Արագածոտնի մարզի Ավան գյուղի Հնավայր Տիրինկատար (մ.թ.ա. VI հազ. վերջ - II հազ. սկիզբ, մ.թ.ա. II հազ. վերջ, մ. թ. IX-XVIII դդ., պետ. ցուցիչ՝ 2․12.34), Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի ամրոց «Սպիտակ բերդ» (մ.թ.ա. 2-1-ին հազ.-մ.թ. 10-րդ դ., պետ․ ցուցիչ՝ 4.20.1), Հայրավանք գյուղի բնակատեղի, մ.թ.ա. 2-1-ին հազ., վանական համալիր Հայրավանք, 9-13-րդ դդ., (պետ․ ցուցիչ՝ 4.59.1, 4.59.1.1), Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի «Ամրոց Թղիթ» (Ք.ա. 13-9-րդ դդ., միջնադար, պետ․ ցուցիչ՝ 6.32.1) և ևս 33 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը:

Նախագծերի մի մասը հանձնաժողովի առաջարկների և դիտողությունների հիման վրա ուղարկվել է լրամշակման։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)